• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Տեսադարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
    • Սոցիալական ցանցեր
    • Առողջություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Արվեստաբանություն
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանություն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
    • Թատերագիտություն
    • Հրապարակախոսություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
ՊԱՏԵՐԱԶՄ
Ցեղասպանությունը փաստերի լեզվով
Հասմիկ Սարգսյան. ԱՐԴ ԱՐԵՎԵԼՔԸ ՔԵԶՆՈՎ Է ՀՂԻ…
Տիգրան Մանսուրյանը երբ խոսում է, մեղեդի է, իսկ երբ լուռ է՝ դառնում է ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ… 
ՆՎԻՐՅԱԼԸ. Մեկ տարի առանց Հրաչյա Թամրազյանի
ԳՈւՆԱՍՏԵՂԾ «ՏԵՍՈՂՈւԹՅԱՄԲ» ԿԻՆԸ. ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ՌՈւԶԱՆ ԽԱԼԱԹՅԱՆ

Վարպետի պաշտելի մայրը…

Posted On 07 Apr 2018
Comment: 0

Իսահակյանի ճակատագիրն ինքնին կարծես որոշել էր մոր ու որդու հարաբերությունների դրամատիկ էությունը: Նախ որդին, հազիվ 17-ը բոլորած, մեկնում է օտար երկիր ուսումը շարունակելու, ապա որդու վերադարձից հետո, կարոտը դեռ չառած՝ բանտ ու աքսոր, շարունակ հետապնդումներ ու էլի բանտ, այնուհետև արդեն քաղաքական վտարանդիություն ու հավերժ բաժանում պաշտելի զավակից: Այս բաժանումները շատ ծանր են եղել ու երկարատև երկուսի համար էլ: Այդ ամենի վկայությունն են նաև այդ տարիներին գրված ստեղծագործությունները:

    Պանդխտության մեջ գտնվող որդին, դեգերելով օտար, ամայի ճանապարհներին, անհուն սիրով և քնքշանքով է հիշում հայրենիքում թողած մորը, երբեմն մտքով թռչում է դեպի հայրենի եզերքը, դեպի պաշտելի մայրը, իր հոգու ցավը, կոտրված սրտի տառապանքը նրան հայտնելու և խոցված սրտի վերքերը բուժելու համար…

     Հեռվում թողած հայրենի եզերքը նրա հոգում հաճախ էր ձուլվում մոր կերպարի հետ և հառնում որպես մի չքնաղ բանաստեղծություն…

     Առաջին գրքի` «Երգեր ու վերքերի» հրատարակությունից մինչև վերջին ժողովածուն, վերջին ստեղծագործությունը, Իսահակյանի ստեղծագործությունները թաթախված են պաշտելի մոր՝ Ապլայի լուսավոր կերպարով:                                                                                           

      Ալմաստ Ղլտճյանի կերպարն անմահացած է հայ գրականության մեջ, իսկ Իսահակյանի՝ մորն ուղղված բանաստեղծությունները վաղուց արդեն մտել են մայրական սիրո համաշխարհային պոեզիայի մեջ:

      Ալմաստ (Ապլա) Ղլտճյանը ծնվել է 1833թ. Ալեքսանդրապոլում՝ Ղլտճյան Գաբրիել հաճի աղայի ընտանիքում: Ղլտճյանների ընտանիքը գաղթել էր Կարսից և բնակություն հաստատել Ալեքսանդրապոլում:

     1850թ. Ալմաստն ամուսնացել է Բայազետից գաղթած Նիկողայոս աղայի որդու՝ Սահակ Իսահակյանի հետ: Նա ամուսնացել է 17 տարին դեռ չբոլորած և շատ շուտով դարձել  Իսահակյանների տան բարի պահապանը, մեծ տան սիրտն ու հոգին:

      Ահա, թե ինչպես է վարպետը հիշում իր ծնողներին.

     «Ահա՛ հայրս ու մայրս: Հայրս լուրջ դեմքով, բարի ու պատկառելի. Մայրս սրբուհու պատկերով, անուշ, վշտոտ ու գթառատ….»[1]:

      Կրտսեր Նիկողայոս Իսահակյանը մի առիթով պատմել է, թե ինչպես Իսահակյանների տան տղամարդիկ մի անգամ իրենց ուղտերի քարավանով գնում են Պարսկաստան՝ ապրանք առնելու: Վերադառնում են մեկ ամսից: Հարսները գալիս, համբուրում են տղամարդկանց ձեռքերը: Ալմաստը մի ամսվա նշանած է լինում, Սահակին էլ լավ տեսած չի լինում քողի տակից: Ձեռքերը համբուրելով մոտենում է վերջինին: Նրա ձեռքն էլ է համբուրում խոնարհաբար: Ու երբ մի զվարթ քրքիջ է ծայր առնում, շփոթված, կարմրած հարսին բացատրում են, որ այդ վերջին երիտասարդը Սահակն է՝ իր նշանածը… Ի՞նչ իմանար խեղճ հարսը, ե՞րբ էր երես առ երես տեսել…[2]:

    Ընտանիքում զավակները յոթն էին` Ալեքսան, Գևորգ, Ռուբեն, Փեփրոնե, Մկրտիչ, Գրնովաբե, Ավետիք:

     Ընտանիքի բարեկամ Գարեգին Լևոնյանն իր հուշերում գրում է. «Տան մեջ թե՛ իր տղաների, թե՛ հարսների ու աղջիկների վրա մեծ ազդեցություն ուներ ամենից սիրված մայրիկը՝ Ալմաստ խանումը: Նա միշտ էլ առանց ծածկելու մյուսներից ասում էր, որ ինքը ամենից ավելի սիրում է իր Ավետիքին»[3]:

Լուսանկարներ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կայացած «Մոր կերպարը Իսահակյանի ստեղծագործություններում» թեմայով դասախոսությունից, գրողի մոր` Ալմաստ (Ապլա) Ղլտճյանի (1833 – 1918) մահվան 100- րդ տարելիցին նվիրված:​

Դասախոսության հեղինակ տուն-թանգարանի ավագ գիտաշխատող` Շուշան Հովակիմյան

       Ավետիքը Իսահակյանների վերջին զավակն էր: Եղբայրներն ու քույրերն արդեն հասուն մարդիկ էին, ընտանիք ունեին: Երբ ընտանիքի անդամները երեկոյան հավաքվում էին ճաշի,  փոքրիկ Ավետիքին հաճախ մոռանում էին կանչել: Վարպետը հաճախ է հիշել այդ մասին. «Տանը մի որևէ սենյակում խաղում էի կամ գրքեր թերթում, մեկ էլ Ապլաս, արցունքն աչքին գալիս էր. «Վա˜յ, քոռանամ ես, էլի Ավոյիս մոռացել եմ ճաշի կանչել»: Ու նախատելով ինքն իրեն տանում էր ճաշասենյակ»[4]:

      Իսահակյանի ստեղծագործություններում, հուշերում, անհասցե նամակներում գերիշխում է պաշտամունքի հասնող սերը մոր նկատմամբ:  

     Հեռավորությունն ու տարիներն ավելի ամուր են դարձրել մոր և որդու հոգեկան կապը: Ամենադժվարին պահին անգամ՝ բանտում, աքսորի ճանապարհին, պանդխտության տարիներին Վարպետի աչքերի առջև մշտապես հառնել է մոր սուրբ պատկերը և նոր ուժ տվել նրան …

      Իսահակյանի համար մայրը և՛ երկրային, և՛ երկնային էակ էր, ով որդու ցաված սրտի միակ մխիթարանքն էր, ով ամբողջ հոգով, սրտով կապված էր իր զավակի հետ, զգում էր նրա վիշտը, ցավն ու մտահոգությունը: Այդ է վկայում Վարպետի ողջ պոեզիան…

    Ստեղծագործություններից շատերում մոր կերպարն ասես միաձուլված է Մայր հայրենիքի պատկերին, և հենց Ապլայի կերպարի մեջ միահյուսված, ամբողջացած է հայ կնոջ գթասրտությունը, կարեկցելու կարողությունը, խոհեմությունը, առաքինությունը…

      Իսահակյանը շատ բան է վերցրել մորից` անսահման բարություն ու անմիջականություն, գթասրտություն ու կարեկցանք յուրաքանչյուր մարդու հանդեպ…

       Թե՛ բանաստեղծություններում, թե՛ առօրյա կյանքում, Ապլայի պատգամները մշտապես ուղեկցել են Վարպետին:

   Տարիներ հետո հիշելով Շուշիկին, Վարպետը գրել է. «Ա˜խ, …. ես սիրեցի Շուշիկին, ես սիրեցի նրան, ինչպես իմ մայրիկին….»[5]:

 

ՇՈՒՇԱՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


[1] Ավ. Իսահակյան, Երկերի ժողովածու, հատ. 4, Հայրենի հուշեր,  Երևան, 1951թ.,  էջ 116-117:

[2] Տե՛ս  Մուշեղ Նարյան, Սրտանվեր մասունքներ (հարցազրույց Նիկ. Իսահակյանի հետ), «Բանվոր», 1975թ., սեպ. 25:

[3] Գարեգին Լևոնյան, Հուշեր, Երևան, 1959թ., էջ 103-114:

[4] Ավ. Իսահակյան, Հիշատակարան,  Երևան, 1977թ., էջ 245:

[5] Ավ. Իսահակյան, Հիշատակարան,  Երևան, 1977թ., էջ 192:

+5
0
Previous Story

ԸՆԴԳԾՎԱԾ ԱՐՏԻՍՏԱԿԱՆՈւԹՅԱՄԲ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՍԸ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Next Story

ՄՏԱԾՈՒՄՆԵՐ թուրքերի ՄԱՍԻՆ

Leave a Reply Cancel reply

*
*

Մագաղաթի նոր լոգտիպը

Վերջին նյութերը

  • «ՔԱՅԼ ԱՐԱ»
  • «Ավետիք Իսահակյան. աքսորի տարիներ» խորագրով դասախոսություն
  • Թանգարանի մարքեթինգային ռազմավարության դասընթացը կվարի Ամստերդամից հրավիրված մասնագետ-պրոֆեսորը
  • Հայրենը հայ հին ժողովրդական քնարերգության մեջ տարածված երգատեսակ է
  • ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՐԻԱՑԻՆԵՐԸ (Հանրամատչելի ակնարկ)
  • Ի՞նչ կապ ունի լույսի արագությունը Քեոփսի բուրգի հետ
  • Հրավիրում ենք համագործակցության գեղեցիկը ստեղծողներին
  • ՄՏԱԾՈՒՄՆԵՐ թուրքերի ՄԱՍԻՆ
  • Վարպետի պաշտելի մայրը…
  • Ապրիլի 7-ին ծնվել է քանդակագործ Արա Սարգսյանը

Ամենաընթերցվածները

  • Քըրք Քրքորյանը հետաքրքրվել է, թե ինչքան գումար կպահանջվի Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հողերը գնելու համար - 68,224 views
  • Բացահայտում. Դա Վինչին իր նշումները ծածկագրել է… հայերեն - 64,826 views
  • Ըմպելիք, որն օգտակար է վահանագեղձի բոլոր հիվանդությունների դեպքում։ Ինչո՞ւ - 59,648 views
  • Բացահայտում. Մենդելեևի երազը և հայոց այբուբենը - 39,037 views
  • Հայ ակադեմիկոսը քաղցկեղը կանխարգելող պատվաստանյութ է ստեղծել - 35,763 views
  • Անհերքելի ապացույցներ այն մասին, որ շումերերենը հայերեն է - 35,753 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com