Արարատ
Արարատ հանգած հրաբուխ Հայաստանի , Իրանի և Թուրքիայի սահմանի մոտ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից 16 կմ։ Այն ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս-5165 մ) և փոքր (Սիս-3975 մ),Հայկական Լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռը, գտնվում է Թուրքիայի Իգդիր իլում:
Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է՝ տեղադրված Մասիսից հարավ արևելք։ Գագաթնային մասը (1,5 հա) ալիքավոր հարթավայր է՝ ծածկված ժայռերով, քարակույտերով։ Սիսի լանջերը բավականաչափ զառիթափ են և մասնատված, զուրկ հավերժական ձյունից և սառցադաշտերից։
Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
Լեռան հիմքի մակերեսը գրավում է 1200 կմ² տարածք, իսկ պարագիծը 130 կմ է։ Գագաթները բաժանվում են 2688 մ ձգվածություն ունեցող տաշտաձև թամբարդով։
2800-3000 մ բարձրությունների վրա այստեղ նկատելի են անթրոպոգենյան շրջանի հետքեր՝ լանջերն ու հատկապես մերձգագաթնային սարավանդները ծածկված են հողմահարված հրաբխային ապարների քարակարկառներով, որոնք անվանում են «քարե ծովեր»։
Գագաթների միջև հեռավորութունը 11 500 մ։
Մասիսը ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից՝ գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով ստորին սահմանը (4100-4250 մ), որոնցին սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրությունը։
Փավստոս Բյուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար) Նոյի տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձեց Մասիսի հյուսիս արևելյան լանջով բարձրանալ նրա գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին, հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար։ Այժմ Հակոբ Մծբնեցու բերած փայտի այդ կտորը, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում։ Իսկ տասներեքերորդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։
1829 թվականին, առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխը Պարրոտը, որին ուղեկցում էին՝ Խաչատուր Աբովյանըը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավ արևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք։
1850 թվականի օգոստոսին այդ նույն ճանապարհով Արարատի գագաթը բարձրացավ ռուսական գնդապետ Խոյկոյի արշավախումբը, որը մեկ շաբաթ մնաց գագաթին և կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ։ Դրանից հետո բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատի գագաթը, կատարել բազմաբնույթ ուսումնասիրություններ։
Մանե Դունամալյան