Նվիրապետական կարգը (Հոգևոր աստիճանակարգ)
Հայ Եկեղեցու կրտսեր աստիճանավորներ.
Դպիր՝ կրտսեր աստիճանավորներին (ընթերցող, դռնապան, ջահընկալ, երդմնեցուցիչ) տրվող մեկ ընդհանուր անվանումն է։
Սարկավագ՝ ընտրվում է դպիրներից։
Քահանայությունը Հայ Առաքելական Եկեղեցու Նվիրապետության հիմնական կարգն է։ Հայ, ինչպես նաև Ուղղափառ եկեղեցում կան ամուսնացյալ և կուսակրոն քահանաներ։
Քահանա (ամուսնացյալ), ով իր երկարամյա ծառայության շնորհիվ ստանում է Ավագ քահանայության կոչում։
Աբեխա (կուսակրոն քահանա), շնորհիվ իր մանկավարժական, գիտական գործունեության, ստանում է գիտական աստիճան` Վարդապետի, ապա Ծայրագույն Վարդապետի կոչում։
Եպիսկոպոսը Եկեղեցու Նվիրապետության ամենաբարձր կարգն է ներկայացնում։
Եպիսկոպոս , ով իր արգասաբեր ծառայության համար ստանում է Արքության պատիվ` կոչվելով Արքեպիսկոպոս։
Պատրիարք՝ նվիրապետական աթոռներից (կենտրոններից) մեկի առաջնորդն է։
Կաթողիկոս ` Հայ Եկեղեցու գլուխն ու ղեկավարն է։ Հայ Եկեղեցում նա ավելի բարձր է կանգնած Պատրիարքներից, Արքեպիսկոպոսներից և Եպիսկոպոսներից։ Նա սովորաբար ընտրվում է եպիսկոպոսներից և ընտրվելուց հետո համարվում է «Առաջինը հավասարների մեջ»: