• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

Խնկաբույր երգերի սոխակը

Posted On 27 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Էջմիածնի Սուրբ Գայանե վանք, Լուսինե Զաքարյան, Վազգեն Առաջին
Fb-Button

11Աղոտ ցոլքերով լուսավորված դահլիճում դանդաղորեն բացվում էր վարագույրը,և բեմահարթակի վրա հայտնվում էր երկնագույն զգեստով, մազերը ուսով գցած, նշաձև, խաժ աչքերը լուսեղեն թախիծով լի, սրբապատկեր հիշեցնող արտասովր մի կին… Հեզությամբ գլուխ էր խոնարհում նա, և քիչ անց խորհրդավոր լռության մեջ տարածվում էր աստվածային մի մեղեդի: Երգի հնչյունները տարածում էին դահլիճը կամարների ներքո, ծավալվելով դուրս էին հորդում, համբառնում երկինք… Հայացքը հառած վեր, ձեռքերն առաջ պարզած՝ երգչուհին աղոթք-երգով ի խորոց սրտի դիմում էր Արարչին՝ Տե՛ր, ողորմեա՛… Այդ երգով ինքնազատագրման ձգտող մարդ-տառապյալը,թվում էր, Նարեկացու նման կատարյալին հասնելու բաղձանքով վեր է բարձրանում: Մերթ, ասես, ըմբոստանալով Աստծո դեմ` նա ցասկոտ մի աղոթք է հղում առ երկինք՝ արդարության պահանջով,ապա հեզությամբ համակվելով ներողամտություն է հայցում իր ընդվզումի համար և աղերսում գեթ հանգիստ քուն առնելու կարողություն: «Տե՛ր, ողորմեա»: Սրտագին աղոթքին աննահանջ ձայնակցում է երգեհոնը: Եվ կիսամութի մեջ ուրվագծվում է թովիչ մի տեսիլք՝ դեպ երկինք կարկառված պաղատագին ձեռքեր, առ Աստված ելնող աղերս,որ հնչում է ասես անդունդների խորքից: Կախարդված ունկնդիրներն այդ երգով կլանվել,կարկամել են ու թվում է,թե բոլորը հոգեվին միացել են աղոթքին: Մարդկային հոգու տվայտանքներն արտահայտող իր աղոթք-երգով մարդկանց հոգիները սրբագործելով՝ երգչուհին նրանց տանում էր դեպի լույսի ակունքը: Պահի զգացականությունն այնքան զորեղ էր, որ ներշնչանքով լցված երգչուհին, նրա հետ ողջ դահլիճը հանդարտորեն մարող երգի հետ հայացքները վեր էին հառել` դեռ ինչ-որ բանի սպասումով… Ու հանկարծորեն սթափվող դահլիճում ծափերի հեղեղ սկիզբ առավ,ամեն կողմից ծաղիկներ էին թափվում երգչուհու ոտքերի տակ: Նա լուռ սրբում էր աստվածընծա արցունքները,իսկ դեմքին ցոլում էր հանկարծահաս մի ժպիտ: Այդ միջոցին բեմ է բարձրանում մի ծեր կին և մոտենալով երգչուհուն` փարվում է նրան: «Աղջի՛կս, կաղաչեմ, քիչ մըն ալ Հայաստանեն պատմե՛, կարոտցեր եմ հայրենիքիս»: Դահլիճը կրկին հանդարտվում է և ահա թևածում է Կոմիտասի «Կռունկը»: Այս երգի լուսինեական կատարումը հուշում է մեր շարականների հետ այս երգի հարազատության գաղափարը: Երգչուհու «Կռունկը» հայ պանդուխտի դարավոր կանչն է, մորմոքը, նրա խորունկ ցավի պոռթկումը: Այնուհետև աղոտ լուսավորված դահլիճում սկսում է թևածել Մակար Եկմալյանի «Սուրբ, սուրբը»` հոգու խոստովանություն, երբ «լուսաբացային մաքրությամբ երգի անծայրածիր ելևէջները փռվում, տարածվում են Աստծո աշխարհի ներդաշնակ գեղեցկության վրա»: Ասես մեղեդին ծավալվում է այլ մոլորակի վրա, երգչուհու ձայնը հնչում է իբրև վերերկրայն կամ ինչ-որ մի ժամանակ անհետ կորած վաղնջական քաղաքակրթությունից մնացած մի վերհուշ, որի վեհության մեջ զարմանալիորեն մարդկայնական է: Այդ ձայնը հնչում է վճիտ ու գեղեցիկ, ծավալում, հառնում է վեր` իր հետ տանելով հավատի ու ակնածումի տաք թրթիռները: Վեհորեն հնչող այս երգում Բարձրյալի կերպարը նույնանում, միանում է տիեզերական անհունին և մարդու մեջ արթնացնում աստվածախորհուրդ զգացումներ առ մաքրությունն ու լույսը, սեր արծարծում իր նման` մարդու և բնության հանդեպ: Աստծո հետ մենախոսող երգչուհու շուրթերից հորդող հնչյունները մաքրագործում են մարդուն` նրա հոգում հաստատելով արդարության հաղթանակի հավատքը: Դահլիճը լցնող ունկնդիրների սրտերում նույն ալեկոծությունն էր: Ինչ-որ մի գերբնական ուժի թելադրանքով ոտքի ելած, շատերն էլ ծնրադրած են ունկնդրում երգը: Ու երբ ավարտվում է երգեցողությունը, ո՛չ ավելի լավ է ասել՝ արարողությունը, մարդիկ կախարդանքի մեջ ասես մոռացել են, որ պետք է ծափահարեին, բայց և մտածում ես` ծափերի ի՞նչ որոտ կարող է մրցել այդ վեհ լռության հետ: Իսկ երգչուհին դահլիճի նման անդրադարձից մի նոր լիցք առած` երգում է «Հավուն, հավունը»: Սա մեծն Կոմիտասի այն մոգական երգն է, որ հյուսված է Նարեկացու«Հարութեան» տաղից և հասցված է այն աննվաճ մակարդակին, «ուր ալ կտրված է աշխարհեն,տեսակ մը հողեն վեր, մարմնեն դուրս. կյանքի մեջ մտած, ուր երկրավոր իրերը այլակերպված կերևան,և ուր կսկսվի գերերկրայն տերությունը»: Դահլիճում նստած հայրենակարոտ հանդիսականները մտովի թռչումեն հեռվում թողած իրենց ավետյաց երկիրը,ուր հովն անուշ է, ինչպես մայրական քաղցր օրորը: Եվ պանդուխտ ունկնդիրները լսելով Լուսինեի երգը` նրա կապուտակ աչքերի մեջ ասես Վանն ու Սևանն են տեսնում… «Հայաստա՛ն, երկիր դրախտավայր»… Արմենակ Շահմուրադյանից հետո թերևս առաջին անգամ այս երգը մի առանձնակի ջերմությամբ էր հնչում,և նրա ելևէջները ասես արձագանքում էին մեր վիրավոր, բայց հավերժորեն կանգուն, սրբազան լռությամբ լեցուն վանքերի կամարների ներքո, անդրադառնում էին իբրև աստվածեղեն ղողանջներ, որոնք փոթորկում էին մարդկային հոգիները… Ֆրեզնոյում ունեցած համերգի ժամանակ Լուսինեն երգեց` «Գարուն ա, ձյուն ա արել»…Վիլյամ Սարոյանի պատկերած Ֆրեզնոն, ուր եղեռնից փրկված հայեր էին հանգրվանել: Մարդիկ,որոնց սիրտը հայոց լեռներում է… Եվ Լուսինեն այդ լեռների երգն էր բերել, նրանց հայրենի եզերքի կարոտի ցավն ամոքող երգը… Ֆրեզնոն սիրարբած ունկնդրեց կռունկի թևով եկած երգչուհուն. «Կարծեք սրբուհի մըն էր` հրաշքով տեսանելի, որ կխորհրդակցեր երկնքի հետ մարդկային ձգտումները արարչի խորհուրդներուն միացնելու, ձուլվելու համար…»: «Այս աղջիկը չերգեր, այլ կաղոթե և մեզի ալ կստիպե ծնրադրել իր գեղեցկության խորանի առջև՝ տակնուվրա ընելով մարդուս ներաշխարհը»: Միջնադարյան տաղերի ու շարականների լուսինեական կատարումները խորապես ազգային են,բայց ինչպիսի՜զմայլանքով էին ունկնդրում նրան տարբեր ազգությունների մարդիկ: Լսելով «իրենց մեջ արեգակներ ունեցող» նրա ձայնը` օտարները պատկերացում էին կազմում «հրաշքների երկիր Հայաստանի» մասին: Պատահել է այնպես, որ երգի պահին երգեհոնահարը դադարելով նվագակցել, շրջվել ու կլանված ունկնդրել է երգչուհուն և սթափվել է միայն այն ժամանակ, երբ դահլիճը թնդացել է ծափերից: Հայ երգի մոռացված արժեքների վերագտնումի, դրանք ժողովրդին վերադարձնելու երախտալի գործում Լուսինեին անգնահատելի օգնություն է ցույց տվել նրա կյանքի ընկերը` Խորեն Պալյանը, որը տարիներ շարունակ անմնացորդ մի նվիրումով դարերի ծածկույթի տակից հանում էր մեր ոգեղեն գանձերը` միջնադարյան տաղերը, շարականները, այլ հոգևոր երգեր: Խորեն Պալյանը, որը նույնպես գեղեցիկ ու զորեղ ձայնով է օժտված, օգնում էր Լուսինեին տակավին դեռ այն տարիներին, երբ ջավախեցի ամաչկոտ աղջնակը նոր միայն փորձում էր թափանցել հայ հնադարյան երգերի գանձարանը, օգնում էր նրան խորանալու հայ հոգևոր երգասացության գաղտնիքների մեջ: Լուսինեն հաճախակի այցելելով Մայր տաճար` Խորեն Պալյանի հետ մասնակցում էր կիրակնօրյա պատարագներին, երգում էր եկեղեցու երգչախմբում և դարձել էր նրա սիրտն ու հոգին: Ինչպես Վեհափառ Հայրապետն է ասել՝ Մայր տաճարի կամարները դեռ դարերով պիտի արձագանքեն Լուսինեի անզուգական ձայնին: Անչափելիորեն ընդարձակ էր Լուսինեի երգացանկը, որն ընդգրկում էր հայ և այլ ժողովուրդների երաժշտական գրականության նշանավոր շատ ստեղծագործություններ: Համաշխարհային երգարվեստի տարբեր գործեր երգչուհին հնչեցնում էր շուրջ 15 լեզուներով: Հոգևոր հարուստ կյանքով ապրեց Լուսինեն` իր երգով ամոքելով անթիվ հայրենակարոտ սրտեր, ուրիշ ժողովուրդների երաժշտասերներին հաղորդակից դարձնելով հայ երաժշտության արժեքներին, հայ ժողովրդի պատմությանն ու ճակատագրին: Ամենուր հնչեցնում էր նա նվիրական մի անուն՝ Երկիր Հայաստան,հանուն որի աղոթում էր ու երգում, երգում էր ու հավատում նրա վաղվա օրվան,հալվող մոմի նման նա արտասվելով լույս էր տալիս ու հանդարտորեն սպառվում… Հունվարյան մի ցրտաշունչ օր հայ ժողովուրդը վերստին սգո հանդերձի մեջ մտավ: Նա այդ օրը Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում դեպի հավերժություն ճանապարհեց իր հրեշտակատեսիլ, հրեշտակի կյանքով ապրած խնկաբույր Լուսինեին: Նրա սուրբ մարմինը հողին հանձնելուց առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը խոսելով անդառնալի կորուստի մասին` ասաց, որ շուրջ չորս տասնամյակ Լուսինեն երկրից առ Աստված էր ուղղում իր երգ-աղոթքը, իսկ այսուհետև երկնքից պիտի աղոթի մեր ժողովրդի փրկության համար:

Անահիտ Սարգսյան

«Հայրենիքի ձայն», Հուլիսի 10, 1993

Լուսինե Զաքարյան (Lousine Zaqaryan) ֆեյսբուկյան էջից

Comments

comments

  • google-share
Previous Story

Մտորումներ Գրիգոր Նարեկացու դիմանկարի շուրջ

Next Story

Դիտարկումներ և խոհեր Սարգիս Համալբաշյանի արվեստի շուրջ

Related Posts

Fb-Button
0

Լուսինէ, փա՛ռք քեզ

Posted On 18 Feb 2014
, By Christina Abrahamyan
0

Համեստությունն ու աշխատասիրությունը Լուսինե Զաքարյանի արվեստի բնորոշ հատկություններն են

Posted On 17 Jan 2014
, By Christina Abrahamyan
0

Լուսինեն բարի, պարզ, պզտիկ բաներով ուրախացող համեստ աղջիկ էր …

Posted On 22 Dec 2013
, By Christina Abrahamyan
0

Քե՛զ Լուսինե…

Posted On 02 Dec 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,440 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com