• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

«Նկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին». Էդուարդ Արծրունյան

Posted On 16 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Anahit Koriun, Eduard Artsrunyan, Анаит Корюн, Эдуард Арцрунян, Անահիտ Կորյուն, Էդուարդ Արծրունյան
Fb-Button

1236524_691006150927216_1088559656_nՆկարիչն իր վերջին կտավն էր նկարում ու ինքն էլ չգիտեր այդ մասին` այդ մասին ոչ ոք չգիտեր: Կարմիր վարդը ձեռքիս, գնչուական գլխաշորը գլխիս փաթաթած` 2010թ. ամենաերանելի ակնթարթն էի վայելում: Ֆրենկ Սինատրայի ձայնի հնչյունների ներքո անխռով հետամանորյա օրն էր երեկոյանում: Սկզբում երազկոտ գույները սկսեցին վազել կտավի տարածքով, հետո գծերը կերպար էին դառնում` ես ու իմ երազանքները, իմ սերն ու իմ ցանկությունները, Արծրունյանն էլ` իր վրձիններով ու ներկապնակով, ու մենք միասին մեր իղձերը միավորեցինք, ու մեր աշխարհն ընդհանրացավ: Երեք օր անց նկարը գրեթե պատրաստ էր. ընդամենը մի քանի վրձնահարված էր պակասում, սակայն Արծրունյանը չցանկացավ այլևս դիպչել կտավին: Իմ դիմանկարը հայ կերպարվեստի պատմության մեջ ամրագրվեց որպես Էդուարդ Արծրունյանի վերջին ստեղծագործություն: Սրանից հետո Վարպետը երեք ամիս ապրեց, նա օրական կես-կես ժամով աշխատում էր կիսատ աշխատանքների վրա: Նկարիչն արդեն ուժասպառ էր եղել, ուժերը կամաց-կամաց տեղի էին տալիս, սակայն երևակայությունը, նպատակասլացությունը, իր անցած կյանքի ճանապարհն ապրեցնում էին նրան: Նա ինձ իր զգայական աշխարհի ամենանվիրական անկյուններն էր ուղեկցում, իր սիրելի կտավների ստեղծման պատմությանն էր ծանոթացնում:

317966_579021378790474_1611771471_n

Հիմա Արծրունյանի վերջին կտավը` իմ դիմանկարը, ամեն առավոտ ինձ է ողջունում: Թվում է, թե երկու Անահիտ իրար են նայում, սակայն իրականում Արծրունյանին եմ ինձանում տեսնում: Մտածում եմ, որ արտակարգ նրբերանգային ու արտասովոր հեքիաթային այս նկարը կարծես նկարչի ապրած կյանքի հանրագումարը լինի` բովանդակալից ու ընդգրկուն` թերևս` անվերջանալի, ինչպես արվեստը: Ինչպես Արծրունյանն էր ասում, հազարավոր նկարներ է ստեղծել, բայց միևնույն է, հազարներն էլ դեռ ծնվելու են: Նա ուրիշ երազանքներ էլ ուներ` իր սեփական ոտքով գեթ մեկ անգամ նորից Նկարիչների միություն իջներ ու ընկերների հետ սրճարանում մի կուշտ զրուցեր, ծաղկած ծառերի բույրն առներ: Շատ սովորական ու հեշտ իրականանալի ցանկություններ…, եթե չլիներ կաթվածը, ինչի պատճառով վեց տարի նկարիչը գամված էր անկողնուն ու անվասայլակին: Չնայած այն հանգամանքին, որ իմ բարեկամությունը Էդուարդ Արծրունյանի հետ ընդամենը մեկ տարվա և երկու ամսվա պատմություն ուներ, նա կարողացավ այդ կարճ ժամանակահատվածում իմ հոգեհայրը դառնալ, իսկ նրա անցած ճանապարհը` ուղենիշ և չափանիշ ինձ համար: Նրա ապրած կյանքի վերջին տարիները սխրագործություն կարելի է որակել: Ճշմարիտ հերոսի նման նա կառչել էր արվեստից, որը նրա կյանքի բոլոր ուրախությունների և ձեռքբերումների սկզբնաղբյուրն էր: Հիվանդությունը քիչ թե շատ թուլացրել էր նկարչի ձեռքը, սակայն նրա աշխարհընկալումն ավելի պայծառ ու գունեղ էր դարձել, նկարչական ընդունված օրենքներին փոխարինելու էին եկել բյուրեղացված զգայնությունները, կյանքն ու իրականությունը նորովի ընկալելու և վերիմաստավորելու արծրունյանական փիլիսոփայությունը: Թեմատիկ կոմպոզիցիայի Վարպետն այս ժամանակահատվածում չհրաժարվեց իր ստեղծագործական կյանքում որդեգրած հավատամքից` հավատարիմ մնալով ազգային, պատմական, գեղջկական, առօրյա-կենցաղային թեմաներին:

598807_593738413985437_2001517176_n

Անահիտ Կորյուն

Comments

comments

  • google-share
Previous Story

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

Next Story

«Մշակույթով պիտի հաղթենք, մշակույթն է մեր ուժը, միասնությունն ու պատմությունը…». Լորիս Ճգնավորյան

Related Posts

Fb-Button
0

Անդրանիկ Մանուկյանը հայաստանյան եզակի պետական գործիչներից է, որոնք նկարների հավաքչությամբ են զբաղվում

Posted On 23 Jan 2014
, By Christina Abrahamyan
0

Որմնանկարն էլ ապրելու իրավունք ունի

Posted On 13 Dec 2013
, By Christina Abrahamyan
0

Այն ժամանակ երբեք մտքովս չէր անցնի, որ Արծրունյանը դառնալու էր մի շատ թանկ ու հոգեհարազատ մարդ իմ կյանքում

Posted On 01 Nov 2013
, By Christina Abrahamyan
0

Քոչարի պարի ծիսական հենքը

Posted On 19 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,440 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com