• Home
  • Translation
  • Student Corner
  • Online sale
  • Image and video Gallery
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Home
    • Event
    • Interviews
    • Cultural Events
    • Information
    • Society
  • Culture
    • Prose
    • Cinema
    • Theater
    • Miniature
    • Պար
    • Photography
    • Poetry
    • Armenian Carpets
    • Ceramic art
    • Epic poetry
    • Religion
    • Traditianal costumes
    • Holiday
    • Sculpture
  • Academic Articles
    • Theology
    • Philology
    • Literature Studies
    • Musicology
    • Linguistics
    • Ritology
    • Psychology
    • Pedagogy
    • Historical Studies
    • Philisophy
  • Retrospective
    • Biographies
    • Memoirs
    • Lettres
    • Famous Armenians
  • Memorials
    • Museums
    • Temples
    • Memorial Museums
    • Caves
  • Online sale
  • Image and video Gallery
BREAKING NEWS
Fb-Button
(Հայ) «Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
Andranik Kochar (video)
(Հայ) «Մեր գրական վարք ու բարքից». Հովհաննես Թումանյան
(Հայ) «ՄԱՆՉՍ». սա հոր ու մոր էության խորքից եկող բառ է և ընդմիշտ, մինչև մահ ու գերեզման նրանց կապում է այդ տղային` իրենց իսկ մասնիկին». Անրի Վերնոյ
Structure and leadership
Federico Fellini
(Հայ) «Մի օր, երբ այգը ձեզ օտար թվա». Կարեն Առաքելյան
(Հայ) Մազլումյանների կառուցած հոթել «Բարոն»-ում է Ագաթա Քրիստին գրել իր սարսափազդու երկերից մեկը
(Հայ) Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է
(Հայ) (Рус) Декоративно-прикладное искусство

(Հայ) Մազլումյանների կառուցած հոթել «Բարոն»-ում է Ագաթա Քրիստին գրել իր սարսափազդու երկերից մեկը

Posted On 30 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Ագաթա Քրիստի, Արշիլ Գորկի, Հոթել «Բարոն», Սոս Սարգսյան
Fb-Button

1381283_1425268834368411_1641819911_nՀոթել «Բարոնը» հին է. ութսուն տարեկան: Ժամանակին լավագույնն է եղել Հալեպում: Գրիգոր Մազլումյանի հայրն ու հորեղբայրն են կառուցել: Պարոն Գոքոն պատմում է, թե ինչու է հոթելը կոչվում «Բարոն»: Նրա ծառայողները տերերին դիմել են պարոնով. Օտարներիը լսել են ու որոշել, որ սրանք հայ բարոններ են: Եվրոպայից նրանց հասցեագրված նամակները հենց այդպես էլ վերնագրել են: Հիմա հյուրանոցի փողոցն էլ

«Բարոն» է կոչվում: Այսպես: Հայոց մի բուն, փոքրիկ օջախ, հանդիպման վայր, ինչ-որ չափի հայապահպանման խորհրդանիշ: Երևելի մարդիկ են այստեղ իջևանել, այս իմաստով հարուստ պատմություն ունի հոթել «Բարոնը»` դեսպաններ, հյուպատոսներ, Գրիգոր Զոհրապը և, նույնիսկ, այո, Թալեաթը: Այստեղից հեռագիր է ուղարկել, ջարդերը ղեկավարել է այստեղից: Պարոն Գոքոն պատմում է, որ Թեյլերյանի դատավարությունը շահվեց, որովհետև քրքրել են հյուրանոցի արխիվները, գտել են այդ հանցագործ հրամանների պատճենները և որպես ապացույց ներկայացրել են դատարանին:

Որքան էլ տարօրինակ լինի, թուրքերը հաճախ են իջևանում այստեղ (իմ ժամանակ էլ կային), ասում են` հանցավորին հանցանքի վայրը քաշում է:

–         Վերջերս, – պատմում է Գոքոն, – մի խումբ է եկել և, իմանալով, որ Թալեաթն

այստեղ ապրել է, զարմանքով դիմել են իրեն… Եվ այդ սենյակը դուք թանգարան չե՞ք շինել: Ի՞նչ ասես` դահիճ սիրող են:

–         Ո՛չ, չենք շինել, մանավանդ միտք չունենք հյուրանոցը գազանանոցի վերածել … – Այսպես է պատասխանել Գոքոն:

Արշիլ Գորկու կինն է եղել, Ագաթա Քրիստին այստեղ է գրել իր սարսափազդու

երկերից մեկը: Էլեկտրականության մեծ պակաս կա Հալեպում: Նույնիսկ հյուրանոցը օրվա մի քանի ժամն է լուսավորվում: Պատահում է` խարխափելով բարձրանում ես աստիճանները, հիշողությամբ անցնում սև, մութ միջանցքներով, մինչև հասնում ես քո սենյակը, մի փոքրիկ մոմ վառում: Գիշերները զարմանալի լռություն է տիրում հոթել «Բարոնում» և ամեն մի թույլ թխկոց, շշուկ, թե հատակի ճռռոց ցնցում է քեզ և ակամա մտաբերում ես Ագաթա Քրիստիի հորինվվածքները … Ու եթե այդ պահին հանկարծ չկչկոցով մեկը վազի միջանցքում, կանգ առնի դռանդ տակ ու ծանր հևա կամ ֆռշտացնի … Մթնոլորտն այնքան խորհրդավորվում, այնպես են լարվում ջղերդ, որ հազիվ ես գլխի ընկնում` պարոն Գոքոյի շունն է, չէ՞, գեր ու ծույլ Բոշան … Հոթել «Բարոնը» լեցուն է անցյալով, պատմություններով, հազարավոր մարդկանց անուններով, որ ապրել են այստեղ. հնություն է բուրում օդում և, ով գիտե, գիշերները չե՞ն կենդանանում, այդյոք, նրանց հոգիները ու չե՞ն հանդիպում իրար այս խավար միջանցքներում, և ի՞նչ է պատասխանում Թալեաթ մարդ կոչվածը տիեզերական հարցականներով լեցուն Զոհրապի ոգուն …

Սոս Սարգսյան «Վարագույրից այս կողմ»

Comments

comments

  • google-share
Previous Story

(Հայ) Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Next Story

Federico Fellini

Leave a Reply Cancel reply

*
*

Last Posts

  • (Հայ) ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • (Հայ) «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Valentin Podpomogov would turn 90 (Video)
  • «My art is for people, my brush is my heart» . today is Valentin Podpomogov’s birthday!
  • (Հայ) Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • (Հայ) Հուշեր Մոնթեի մասին
  • (Հայ) ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • (Հայ) ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Most Viewed

  • (Հայ) Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • (Հայ) «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • (Հայ) Աֆրիկացի հայը - 4,008 views
  • (Հայ) Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • (Հայ) Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • (Հայ) Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

(Հայ) ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

(Հայ) «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Valentin Podpomogov would turn 90 (Video)

ARCHIVES

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Last Posts

  • (Հայ) ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • (Հայ) «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Valentin Podpomogov would turn 90 (Video)
  • «My art is for people, my brush is my heart» . today is Valentin Podpomogov’s birthday!
  • (Հայ) Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

TAGS

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Comments

  • YURA HARUTYUNYAN on (Հայ) (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on (Հայ) Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on (Հայ) Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on (Հայ) Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on (Հայ) Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com