• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

Հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները

Posted On 31 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Դանթե, Յարճանյան Ատոմ, Սիամանթո, Վահրամ Փափազյան
Fb-Button

 1235412_1425659527662675_1614329772_nԹե հնարավոր լիներ մեր այս ներկա ժամանակներում ոգեկոչել մեր թվականությունից շատ առաջ ապրած Եզեկիելին, նրան, որ մի ամբողջ դաշտ լիքը ոսկորներ տեսավ իր շլմորած աչքերի առաջ, նրան, որ սարսափից խլացած իր ականջներում հանկարծ լսեց անհայտությունից խոսող ձայնը, որ հրամայում էր ուտել այդ ոսկորները, նրան, վերջապես, այդ ահավոր տեսանողին, որ աղիողորմ թախանձանքով կանչում էր աշխարհի չորս հողմերին` պաղատելով շնչել այս ոսկորների վրա ու կենդանացնել մեռյալներին … կրկնում եմ, եթե հնարավոր լիներ այսօր լսելի դարձնել անլուր ոճիրների դեմ ծառացող այդ ահարկու փոթորիկը` Եզեկիելը, այսօր մենք կտեսնեինք մեր աչքերի առաջ Սիամանոթյին, չնայած իր անդարձ մեկնումին անհնարին խոշտանգումների ճանապարհով, մի խոսքով, Սիամանթոյին որի ձայնը խոսում է ու կխոսի այսօրվա հայի ականջին, ինչպես և իր ստեղծած ահարկու պատկերների քերականական քաղաքավարի օրենքների դեմ ըմբոստ ահռելիորեն գեղեցիկ լեզվով վաղվա հայի ականջին: Այն լեզվով, որ ինքը ստեղծեց, որ իրենը եղավ, որով խոսեց ինքը … և որով ո՛չ ոչ չխոսեց իրենից հետո:

            Եղան օրեր, որ ես ինձ հպարտ էի զգում, որ գիտեմ Դանթեին, որ սնվել եմ նրա սնունդով, գիտեմ նրա ապրած ժամանակը, և որ Ալիգեշիերին իմ մտայնության այնքան է հարազատ, որքան իմ եսը իմ էությանը … Եղան և օրեր սակայն, որ ես ինձ հպարտ զգացի մեր մեծ բանաստեղծին` Յարճանյան Ատոմին ճանաչելով, հայերեն իր հորջորջումով, որն իր ստեղծած անկրկնելի պատկերների անբավ հարստությամբ աղքատ չէ XIV դարու տոսկանացուց:

            Գիտեմ, տարիներ կբոլորվեն դեռևս, մինչև որ այսօր քչերի համար ըմբռնելի նրա հրաշունչ խոսքը հանուր հայության հավաքական սրտի սիրելի հանկերգը դառնա:

            Կրկնում եմ` հանկերգը, այո, որովհետև հայ սիրտը երգել է այդ երգը անգիտակցաբար Սիամանթոյի հետ և Սիամանթոյից առաջ, ինչպես երգելու է, վստահ եմ, Սիամանթոյից հետո, ճիշտ այնպես, ինչպես արյունաշաղախ տեսիլքներից հալածական պոետը երգեց այդ իր հոգու խորքում … նախքան գրեց:

            Ահա թե ինչու բովանդակ հայությանն է նա, ինչպես բովանդակ հայությունը իրենը, ինչպես իր երգը սեփականությունն է ամեն մի հայի:

            Ահա թե ինչու իր ժամանակինն է նա, պատճառ ու արգասիք միևնույն ժամանակ, ինչպես ժամանակը ավելի քան իր ներշնչումն է, ավելի քան տեսլիքը նրա, ծնողը նրա:

Վահրամ Փափազյան «Սրտիս պարտքը»

Comments

comments

  • google-share
Previous Story

Ֆեդերիկո Ֆելլինի. « Ես առարկա եմ, իր եմ …»

Next Story

Գեղանկարիչ Աշոտ Մելքոնյանն ուներ նրբին բանաստեղծական աշխարհընկալում (լուսանկարներ)

Related Posts

Fb-Button
0

Ամբոխի մեջ հանկարծ հայտնվեց սևահոն, սևակ, թեև պատանի, բայց մի բանաստեղծ

Posted On 31 Oct 2013
, By Christina Abrahamyan
0

«Լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման». Վահրամ Փափազյան

Posted On 21 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com