• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան

Posted On 19 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Գևոր Չմշկյան, Հենրիկ Հովհաննիսյան, Մկրտիչ Էմին
Fb-Button

1Նրա անձն ու կենսագրությունը նույնանում են «հայ թատրոնի գաղափարի հետ»: «Հիշատակարանը» համառոտագրումն է արևելահայ բեմի 60-70-ական թվականների պատմության և իմաստավորումը մի ամբողջ ուղղության: «Պեպոյի» հեղինակը դրեց ինձ վրա մեկ քաղցր լուծ, այն է` խոստովանել ճշմարտությունը», – այսպես է սկսում նա  և պատմում ձեռքը խղճին` շրջանցելով իր անձը:

Փնտրենք, ուրեմն, արտիստին իր և իր թատրոնի կենսագրության մեջ:

Գևորգ Չմշկյանը ծնվել է Թիֆլիսում 1837 թ. և վախճանվել 1915-ին Պետերբուրգում:

Հայրը` Հարություն Չմշկիկը, գաղթել է Մշո երկրից իր պապական տոհմի յոթ ընտանիքների հետ: «Նոքա գաղթել են միշտ դեպի հյուսիս, ինչպես ավանդված է եղել ամբողջ ազգատոհմին նորանց մեջ հեղինակություն ունեցող մեկ ծերունուց»: Հարությունը Թիֆլիսում եղել է Հովհաննես կաթողիկոսի «փոքրավորը», հետո ձեռնադրվել է քահանա: Խորհուրդ ունեցող առաջին խոսքերը, որ լսել է տղան, Ժամագրքից ու Նարեկից էին, նախնական գրագիտությունը` ս. Սարգիս եկեղեցու Հովհաննես սարկավագից: 1847 թվականից տղայի կրթությունը շարունակվել է Ներսիսյան դպրոցում, այնուհետև, ըստ տոհմական ավանդության` «դեպի Հյուսիս»: «Մոսկվա, Պետերբուրգ, – գրում է նա, – իմ երևակայության համար մի տեսակ ավանդական աշխարհ էր, ուր գիտությունը և կյանքը, ամեն տեսակ հաջողությունները պիտի թափվեին գլխիս…»:

Ճանապարհը տանում է Պետերբուրգի հայոց եկեղեցու  դուռը, այնտեղից Մոսկվա, Լազարյան ճեմարան: «Տեղ չկա, սիրելիս, տեղ չկա»,- պատասխանում է Մկրտիչ Էմինը:

1851թ., Չմշկյանն ընդունվել է Թիֆլիսի “Межевая школа” կոչվող հողաչափական ուսումնարանը, ուր սովորել է երեք ու կես տարի` չլսելով ոչ մի հայերեն բառ: «Իմ սերը դեպի թատրոնական բեմը, – ասում է նա, – առաջին անգամ ծագեց այդ ուսումնարանում, որտեղ ռուսաց ծննդյան օրերին աշակերտներս տալիս էինք ընտանեկան ներկայացումներ»: Խաղում են Օ. Անիսե-Բուրժուայի և Նիկոլայ Պոլևոյի պիեսները` “Школьный учитель” Ë “Дедушка русского флота” «Ես մեծ հաջողություն ունեցա», – ասում է` հիշելով երկու փոքր դեր` «մեկ խուլ հոգաբարձու» և «մի վախկոտ զինվորական»:

1854 թ. Չմշկյանը ծառայության է մտնում կովկասյան նահանգների հողաչափական վարչությունում և պաշտոնի բերումով շրջում այսրկովկասյան քաղաքներն ու գյուղերը: «Ես կատարյալ ուսումնական էի, – ասում է հեգնանքով: – Կարդում էի Բելինսկի և մի քանի ժամանակից հետո անցա դեպի Բոքլը, որից իմացա, որ ես սաստիկ կոսմոպոլիտ պիտի լինեմ, և հենց այդ ժամանակներում վրա հասավ Լյուիսի ռուսական թարգմանությունը…»:

Չմշկյանը թատրոն է մտնում արդեն կողմնորոշված` շոշափելով իր մտքում կառուցվող աշխարհի հիմքերն ու սյուները: Ուսումնասիրել էր Բելինսկու թատերական գեղագիտությունը, Ջորջ Լյուիսի «Կյանքի և ոգու հարցերը», թերևս նաև նրա դերասանական արվեստի տեսությունը, Բոքլի աշխարհագրական դետերմինիզմն ու սոցիոլոգիան: Պաշտոնի ու աշխատանքի բերումով նա լավ էր ուսումնասիրել հայ բնաշխարհի սոցիալ-էթնիկական միջավայրը: Դերասանի արվեստում Չմշկյանը ջանում էր գտնել անհատի սոցիալ- հոգեբանական և զգայական փորձը` ըստ Լյուիսի ինքնադարձ /ինտրոսպեկտիվ/ հայեցողության մեթոդի, ելնելով ոչ թե բեմական սովորություններից կամ ստեղծագործության պատրաստի ձևերից, այլ բեմական ռեալիզմի հիմնական սկզբունքից` դրության տիպականացում և անհատականացում: «Նա /դերասանը –Հ.Հ/, -գրում է Լյուիսը, – պետք է տիպական լինի: Նրա արտահայտությունները պետք է այնպիսին լինեն, որ ունենալով մեր մարդկային բնության համար համընդունելին ու ներհատուկը` միաժամանակ կրեն անձնավորող բնավորության անհատական դրոշմը…»:

շարունակելի

Հենրիկ Հովհաննիսյան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ

«Հանդես»

Comments

comments

  • google-share
Previous Story

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Next Story

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Related Posts

Fb-Button
0

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Posted On 18 Oct 2013
, By Christina Abrahamyan
0

«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»

Posted On 17 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com