• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Posted On 19 Oct 2013
By :
Comment: 0
Tag: «Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին
Fb-Button

804287_551443154874325_853113006_n«… մեր ժամանակները ես չեմ հիշում ուրիշ հայ հայտնի դերասան, թերևս մասամբ Իսահակյան Ալիխանյանը, որ այնքան խոր զգար, այնքա՜ն համորեն ընկալեր պոեզիան, ապրեր նրանով, որքան Արուս Ոսկանյանը», ճ գրում է Ս. Մելիքսեթյանը: Արուս Ոսկանյանը բանաստեղծուհի չէր, բայց, բայց պոետիկ խառնվածք ու քնարատենչ հոգի ուներ:Նա սիրում էր պոեզիան և իր զարմանալի հիշողությամբ իսկույն բերանն առնում հավանած տողը, տունը կամ ողջ բանաստեղծությունը: Պոեզիան այդպես բոռւն սիրելը Արուս Ոսկանյանին դարձրել էին մեր բանաստեղծների` Հովհ. Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Գ. Մահարուն և այլոց լավ բարեկամուհին: Նրանք բոլորն էլ իրենց ջերմ զգացմունքները երբեմն դրսևորել են Արուս Ոսկանյանին նվիրված չափածո և արձակ տողերում, որոնք ամփոփված են «Գովք Արուսին»  ձոների ալբոմում: Ձեզ ենք ներկայացնում Ե. Չարենցի «Գովք Արուսին» բանաստեղծությունների շարքը:

Չկա՛ քեզնից գերիլ երա՜զ,

Քո անունից անո՜ւշ անուն …

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

I

Մելպոմենյան տաճարի,

Կամարների տակ անմար,

Ուր հայրենի հանճարի

Հուրն է վառվել անմար,

– Որ աստղերով շողշողուն

Եղել է միշտ հարուստ,

– Այսօր Քո ա՛ստղն է շողում,

Իբրև արևո, օ՛, Արո՛ւս …

II

Մեր նորափայլ արևով

Բեղմնավորված` անմար

Արվեստի լուսե` արևոտ

Ստեղծելու համար,

– Այսօր անհուն մեր ոգին,

Նոր խնդությամբ ցնծուն`

Անցյալի բե՛րքն է կրկին`

Նոր մանգաղով` հնձում …

III

Եվ, հերքելով անցյալի

Ամեն անցյալ անցած –

Գովում է նա պանծալի

Հանճարներին պայծառ …

Իր նորախոհ մանգաղով`

Միայն բարիք հնձող`

Հի՛ն արևներ է քաղում,

Սնվում նրանով …

IV

Այդպես մե՛նք էլ մեր նորոգ

Արևային ոգով –

Երբ հմայվում ենք գերող

Քո արվեստի շոգով –

Տենչում ենք միշտ գտնել փայլ.

Մի բի՛լ ճառագայթ, –

Որ հանճարից լինի այն

Պայծա՜ռ ճառագած …

V

Ցնծությամբ է լցվում մեր

Հոգին ամեն անգամ –

Երբ դու ելնում ես բեմ,

Որպես արևահամ, –

Կին, կամ կրքոտ տարփուհի,

Կյանքի ընկեր, կամ մայր, –

Պիեսներում Իբսենի,

Կամ Շեքսպիրի անմահ …

  VI

Յուրաքանչյուր քո դերում`

Դասական, թե նոր –

Դու հմայքով ես գերում,

Արվեստով քո խոր: –

Ֆեյա ես դու` հանճարին

Դեպի արև կանչող, –

Թե՞ – նենգ տիպար չարի –

Նո՛ւյնն է` հանճար ես տանջող …

  VII

Ի՛նչ էլ բեմից պատկերես

Ոճիր, թե հանցանք, –

Կարողանում ես գերել,

Որպես կյանքի ձայն …

Հերոսուհի, տարփուհի,

Պոռնիկ, սիրող մայր, –

Գերո՜ւմ ես դու միշտ մեր հին

Լույսով հանճարափայլ …

Comments

comments

  • google-share
Previous Story

«Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է». Ստանիսլավսկի

Next Story

«Նա թարգմանում է մարդու հոգին». Սոս Սարգսյան

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com