• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

«Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է». Ստանիսլավսկի

Posted On 19 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Ե.Վախթանգով, Կոնստանտին Ստանիսլավսկի, Միխ.Չեխով, Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկո, Վ.Մեյերխոլդ
Fb-Button

192869206         «Սիստեմը սոսկ միջոց է, օգնություն,                                         

                                                                                                            Ծառայողական տեխնիկա:

                                                                                                            Սիստեմը քերականություն է… : »

                                                                                                                      Կ.Ս.Ստանիսլավսկի

Բեմարվեստի մեծ ռեֆորմատոր, դերասան, ռեժիսոր, մանկավարժ, թատրոնի տեսաբան Կոնստանտին Սերգեևիչ Ստանիսլավսկին /Ալեքսեև/` բարեկեցիկ կյանքով ապրող ֆաբրիկանտը, մանուկ հասակից հրապուրվեց կրկեսով, ապա թատրոնով, սիրողական բեմից հանգեց նոր պրոֆեսիոնալ թատրոն բացելու գաղափարին և իր համախոհ գործընկերոջ` Վ.Ի.Նեմիրովիչ-Դանչենկոյի հետ հիմնադրեց ՄԳԹ-ն: Փորձեց մեկտեղել անհամատեղելին` գեղարվեստականն ու հանրամատչելին, ճանապարհին հրաժարվեց բոլոր խոչընդոտներից` հօգուտ գեղարվեստականի: Եվրոպական ռեժիսորներին հետևելով` նատուրալիստական բեմադրություններ արեց, որ դառնա ռեալիզմի ռելսերին և շարունակի Պուշկինի, Շչեպկինի, 19-րդ դարի ռուս թատերագրության որդեգրած ճանապարհը: Թատրոն բերեց Չեխովին, Գորկուն: Սիմվոլիստական գործեր բեմադրեց, որոնց միջով անցնելով` զտեց իր արվեստը և հայտնվեց հոգեբանական ռեալիզմի նոր փուլի առաջ: «Թատրոնում թատրոնը չսիրելով»[1]` իր կյանքի վերջում թատերային բեմադրություններ իրականացրեց: Եվ վերջապես, ստեղծեց իր նշանավոր «սիստեմը», որը համաշխարհային բեմարվեստի պատմության մեջ թատրոնի մասին գիտական օրենքներ բացահայտելու առաջին փորձն էր: Սիստեմը դերասանին օգնեց կերպար ստեղծել արտաքին և ներքին տեխնիկայի շնորհիվ` վերապրման ու վերամարմնավորման արդյունքում: Միայն «նուտրոյով» խաղի փոխարեն Ստանիսլավսկին առաջարկեց դպրոց, մշակեց կանոններ, տվեց աշակերտներ: Վարպետի գծած ճանապարհի վրա նոր արահետներ բացեցին նրա տաղանդավոր աշակերտները` Վ.Մեյերխոլդը, Ե.Վախթանգովը, Միխ.Չեխովը: «Բոլոր ճանապարհները տանում են դեպի Ստանիսլավսկին», – ասել է Մեյերխոլդը[2] 1925 թվականին ՄԳԹ-ում «Խելքից պատուհասը» դիտելուց հետո: Ստանիսլավսկու թատրոնի համբավը տարածվեց աշխարհով մեկ, սակայն էլ ավելի մեծ տարածում  ստացան նրա տեսական հայացքները` խաղի «աշխատանքային գործիքների» կարոտ աշխարհի տարբեր թատերախմբերում: Նրա գործը դարձավ օգտակար և ուսանելի ոչ միայն իր հայրենի երկրում: Ռուսներից և խորհրդային արվեստագետներից բացի` նրանից սովորել կամ նրան երկրպագել են Ժակ Կոպոն, Ժան Վիլարը, Ապիան, Անդրե Անտուանը, Չապլինը, Հաուպտմանը, Ռեյնհարդտը, Լի Ստրասբերգը` սա դեռ նրա կյանքի օրոք: Հետագայում կարելի է տեսնել, որ բոլոր ուղղությունների և դավանանքների թատերական գործիչների համար նա անհերքելի հեղինակություն է, իսկ Արևմուտքի թատրոնների և կինոարվեստի համար` անգնահատելի մէտր: Մինչև Եվրոպան լայն շառավղով կհայտնագործեր Ստանիսլավսկուն, վերջինս իր որոնումների ճանապարհին Այսեդորա Դունկանի առաջարկով Եվրոպայից ՄԳԹ` «Համլետ» բեմադրելու հրավիրեց սիմվոլիստ բեմադրիչ, գերմարիոնետների տեսության հիմնադիր Գորդոն Կրեգին: «Մենք վերադարձել ենք ռեալիզմին, – գրում է Ստանիսլավսկին, – փորձով, աշխատանքով հարստացած, նրբագեղ և ավելի խորը ու հոգեբանական: Մի փոքր կամրացնենք այն և նորից փնտրումների ճանապարհը կբռնենք: Այդ պատճառով ենք «դուրս գրել» Կրեգին:

Նորից կդեգերենք և նորից կհարստացնենք ռեալիզմը: Կասկած չունեմ, որ ցանկացած վերացարկման, ոճավորման, իմպրեսիոնիզմի` բեմում կարելի է հասնել նրբին և խորը ռեալիզմի շնորհիվ: Մյուս բոլոր ճանապարհները կեղծ են և մեռած: Դա ապացուցեց Մեյերխոլդը:»[3] Նամակը Ստանիսլավսկին գրել է 1908 թվականին, երբ իր համակ ուշադրությունը սևեռել էր սեղանի շուրջ փորձերի հոգեբանական-քննախուզական, անալիտիկ աշխատանքներին, երբ նոր-նոր էր ձեռնամուխ եղել դերասանի ստեղծագործական ինքնազգացողության մասին տեսական մտքերը շարադրելուն և Մոսկվայում հավանության էր արժանացրել Մեյերխոլդի բեմադրած` Ա.Բլոկի «Բալագանչիկ» բաց պայմանական ներկայացումը: Ստացվում է, որ Ստանիսլավսկին իր հայտնի «սիստեմի» շարադրման ճանապարհին է, սակայն երկրպագում է հակառա՞կ ուսմունքի բեմադրիչներին՝ Կրեգին և Մեյերխոլդին: Չի՞ նշանակում սա արդյոք, որ Ստանիսլավսկին դերասան դաստիարակելու ունիվերսալ ճանապարհներ էր տեսնում` կարևորելով դերասանի բեմական վարքագծի ճշմարտացիությունը և օրգանականությունը՝ բոլոր ուղղությունների դերասանների համար։ «Իմ սիստեմը բոլոր ազգերի համար է: Բոլոր մարդկանց բնությունը նույնն է, իսկ հարմարանքները` տարբեր: Սիստեմը հարմարանքների մասին չէ:», – գրել է Ստանիսլավսկին[4]: Ո՞վ գիտե, հետագայում էլ ինչ զարգացումներ կունենար նրա տեսական միտքը, եթե հասցներ շարադրել իր ծրագրած հինգերորդ գիրքը՝ «Երեք ուղղություններ արվեստում»[5] կամ 8-րդ գիրքը` «Հեղափոխական արվեստ»[6] վերնագրով: «Ողջունում եմ ցանկացած ուղղություն արվեստում և ստեղծագործական ցանկացած հնարներ, եթե նրանք օգնում են հավաստի և գեղարվեստորեն փոխանցել «մարդկային ոգու կյանքը…», –  գրում է Ստանիսլավսկին[7] իր տեսական երկրորդ գրքում:


[1] Станиславский К.С. Из записных книжек. М., 2001. С. 9.

[2] Տես` Ольга Леонардовна Книппер Чехова. М., 1972, т.2. С.153.

[3] Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 7, 1960. С.414.

[4] Ստանիսլավսկի Կ.Ս. Դերասանի աշխատանքն իր վրա, Երևան, 1996, էջ 401:

[5] Տես` Станиславский К.С. Собрание сочинений в 8-и томах, М., т. 8, 1961. С. 272.

[6] Նույն տեղում, էջ 274:

[7] Искусство режиссуры- XX век/ Сост. С.К.Никулин, Л.А.Пичхадзе. М., 2008. С. 301.

Նարինե Սարգսյան

թատերագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր

«Հանդես» գիտական հոդվածների ժողովածու

Comments

comments

  • google-share
Previous Story

Հանճարի և անճարի գուգահեռականներում

Next Story

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,440 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com