• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

«Այս քննախոսությունը վճիռ չէ, այլ հարց…»

Posted On 17 Oct 2013
By :
Comment: 0
Tag: «Հանդես», «Ստանիսլավսկու «սիստեմը», Հենրիկ Հովհաննիսյան
Fb-Button

Henrik-Hovhannissyan2013 թ. լույս տեսավ ՀՀԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր  «Հանդես»ի նոր գիրքը` «Ստանիսլավսկու սիստեմը և խաղի պարադոքսը» վերնագրով: Գրքի հրատարակությունը համընկել է թատերական գործչի` Ստանիսլավսկու 150- ամյա հոբելյանին, ինչը խորհրդանշական է` նկատի ունենալով այն չմարող հետաքրքրությունը նրա անվան շուրջը, որ դրսևորում է համաշխարհային թատերական մշակույթը առ այսօր: Ստորև ներկայացվող հարցազրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ, որ վարել է բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանը, նպատակ ունի ոչ միայն ներկայացնել բազմավաստակ թատերագետի շատ կողմերով ուշագրավ աշխատությունը, այլև մեկնաբանել և պարզաբանել որոշ խնդիրների մեկնակետային նշանակությունը` իբրև առաջնադրույթներ:

                                                                                                                                 «Հանդես»

«Այս  քննախոսությունը  վճիռ  չէ,  այլ  հարց…»

«Այս գիրքը սեղանիս է սկսած` ուսանողական շրջանից…». այսպես է սկսվում Հենրիկ Հովհաննիսյանի առայժմ վերջին` «Ստանիսլավսկու «սիստեմը» և խաղի պարադոքսը» գիրքը: Այսինքն` շրջանառության մեջ է մեր իրականության մեջ բացառիկ թատերագետ-տեսաբանի ևս մի աշխատությունը, որ «մշակվել է տարիների ընթացքում և հանգեցրել նոր հարցերի»: -Պ. Հովհաննիսյան, նախ շնորհավորում եմ Ձեզ  գրքի հրատարակման առիթով: Կարծում եմ՝ այս գիրքը Ձեր ամենամասնագիտական աշխատանքն է, գիտամեթոդաբանական արժեք ունի և պետք է դառնա մասնագետների սեղանի գիրքը: Եվ բնականաբար, այն բազմաթիվ հարցեր է առաջ քաշում, որոնք կարող են հետաքրքրել նաև շատերին, ու թերևս դա է պատճառը մեր այսօրվա զրույցի: Նախ ինչու՞ որոշեցիք անդրադառնալ Ստանիսլավսկու սիստեմին, արդյո՞ք Ձեզ չվախեցրեց տարիներ շարունակ մի տեսակ տեսություն ու հավատամք դարձած գիրքը վերընթերցելու գաղափարը: Փաստորեն Դուք ոչ միայն մանրամասն անդրադարձել եք սիստեմին, այլև սթափ ու քննական հայացքով քայլ առ քայլ վերլուծել այն, փորձելով բացել նրա «գաղտնիքները»` մեկնաբանել, համաձայնել կամ չհամաձայնել` միաժամանակ հիմնավորելով ու բացատրելով Ձեր առարկությունները:   -Հարցը շատ բնական է,  այնքանով բնական, որքանով ես դա նախատեսել եմ գրքիս առաջին իսկ էջում: Դպրոցական տարիքում, երբ մտածում էի ընդունվել թատերական ինստիտուտ, ձեռքիս էր Ստանիսլավսկու աշխատությունը, որ ճանկռում էի` մի բան հասկանալու համար: Ռուսերեն լավ չգիտեի ու տանջվում էի բառարանը ձեռքիս: Եվ ռուսերենը սովորեցի այդ գրքով: Երբ ընդունելության քննություններ էի հանձնում թատերական ինստիտուտում, դա 1954–ին էր, արդեն ծանոթ էի Ստանիսլավսկու «սիստեմին», և կասկած էր ընկել մեջս՝ արժե՞ արդյոք դերասան դառնալ: Բայց հաղթահարեցի կասկածս և որոշեցի՝ ինչքան լավ իմանամ այդ «ավետարանը», այնքան լավ կխաղամ: Բայց պարզվեց հակառակը: «Սիստեմն» ինձ մտքեր տվեց և սպանեց իմ մեջ խաղալու ցանկությունը: Դա նկատեց ուսուցիչս՝ Արմեն Գուլակյանը: «Քանի՞ անգամ ես կարդացել էս գիրքը», հարցրեց ու սկսեց թերթել: «Ամենակարևոր տեղերը գծել ես, – ասաց, -երեք գույնի մատիտ եմ տեսնում. աղել ու մաղել ես, ես քեզ ի՞նչ հարց տամ…»: Մի անգամ էլ, երբ բեմում փորձում էինք «Անհանգիստ ծերություն» պիեսը, և ես հեղափոխական ասպիրանտ Բոչարովի անհետաքրքիր դերն էի չարչարում ըստ «սիստեմի», Գուլակյանը կանգնեցրեց փորձը. «Հենրի, սիրելիս…»: Եթե ասում էր «սիրելիս», նշանակում էր՝ դժգոհ է: «Որ մտածելով ես գործում, լավ ես անում, -ասաց, -բայց կասկածելով մի՛ գործիր, կասկածներդ տանը թող. կասկածելով չի կարելի բեմ մտնել»: Այո՜, կասկած, որտեղ միտք, այնտեղ կասկած: Ես ինձ վրա էի կասկածում, ոչ «սիստեմի», և ջանում էի սիրել այդ ավետարանի վերածված համակարգը` որպես վերին ճշմարտություն, վերջնական ու սահմանային: Բայց սերը ե՞րբ է ջանք պահանջել այս աշխարհում: Եվ հետագայում միայն՝ 70-ական թվականների սկզբին, երբ գրում էի «Բեմական խոսքի պոետիկան» գիրքը, կասկածում էի արդեն ոչ ինձ, այլ «սիստեմի» վրա: Ես սկսեցի կարդալ դրան վերաբերող հնարավոր ամեն ինչ, և տարիների ընթացքում հասունացավ այն աշխատությունը, որի մասին խոսում ենք: Ի դեպ, «սիստեմ» բառը չակերտների մեջ է առել ինքը` Ստանիսլավսկին: Դա նշանակում է, որ խնդիրը լուծված չէ: շարունակելի «Հանդես»

Comments

comments

  • google-share
Next Story

Մի դիմանկարի պատմություն. Ալեքսանդր Գրիգորյան

Related Posts

Fb-Button
0

Հայ թատրոնի խիղճը. Գևորգ Չմշկյան

Posted On 19 Oct 2013
, By Christina Abrahamyan
0

«Ինչումն էր այդ խստահայաց մարդու հմայքը». Արմեն Գուլակյան

Posted On 18 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,006 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com