• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Eng
  • Рус
  • Հայ
  • Fra
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Fb-Button
«Անհայրենիք մարդիկ». Անրի Վերնոյ
«Իմ երեք մայրերը, երեքն էլ շաղախված միևնույն սիրուց». Անրի Վերնոյ
«Այսօր արդեն գիտեմ, որ խմորեղեն պատրաստելը պարզապես առիթ էր մեր վերապրած յուրաքանչյուր օրը դարձնելու տոնական». Անրի Վերնոյ
«Տաղանդավոր դերասանը՝ տաղանդավոր արձակագիր». Վահրամ Փափազյան
«Իմ Վարդան Մամիկոնյանը». Երվանդ Քոչար
Ալեհեր լեռը չի աղմկում իր մասին
« Մենք համբերությամբ նորից սպասեցինք՝ լուռ, ընկճված այդ անհողդողդ բթության ցեմենտե պատի առջև». Անրի Վերնոյ
«Ես կովբոյ եմ, հնդկացի եւ յուպիտեր: Սերում եմ շումերներից». հարցազրույց Ռուբեն Նաքյանի հետ
Ազգասեր
Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան

Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Posted On 30 Oct 2013
By :
Comment: 0
Tag: Ավետիք Իսահակյան
Fb-Button

1391752_1425209577707670_320355758_n30/10/1875 Ալեքսանդրապոլ – 17/10/1957 Երևան, բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943-ից), ՍՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1946): Իսահակյանի մանկությունն անցել է Ղազարապատ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլում և Հառիճի վանքում: 1889-1892թթ. սովորել է Գևորգյան ճեմարանում: 1893թ.-ին Գերմանիայում ընդունվել է Լայպցիգի համալսարանի գրականության և փիլիսոփայության բաժինը` որպես ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Վաղ երիտասարդության տարիներից Իսահակյանը զբաղվել է ազգային-քաղաքական գործունեությամբ. պրոպագանդիստական- քարոզչական աշխատանք, դրամական միջոցների հայթայթում, զենքի ձեռքբերում, կամավորական ջոկատների կազմակերպում: 1896թ.-ին ձերբակալվել է և մեկ տարի պահվել Երևանի նահանգային բանտում: 1897թ. Ալեքսանդրապոլում լույս է տեսել Իսահակյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն` ‹‹Երգեր ու վերքեր››խորագրով (‹‹Իմ փերին››, ‹‹Ծաղիկ էի նորաբողբոջ››, ‹‹Կուզե՞ս լինիմ վշտի ցողեր››, ‹‹Շուշան աղջիկ քու գերին եմ››…): Այս գիրքը նախանշում էր նրա գրական ստեղծագործության սկիզբն ու հավատամքը: Հայրենիքի, սիրո, կարոտի, մայրական սիրո թեմաները Իսահակյանի ստեղծագործության հիմնական մոտիվներից են: Հայրենի բնաշխարհի գեղեցկությունները, նրա լեգենդն ու առասպելը, երազն ու սերը իրենց բացառիկ դրսևորումը գտան‹‹Ալագյազի մանիներ›› պոեմում (1895-1917): 1898թ. Իսահակյանը նորից է ձերբակալվել և աքսորվել Օդեսա: Աքսորից հետո` 1899թ., Իսահակյանն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությանը և դարձել Ալեքսանդրապոլի ‹‹Քարի›› կուսակցության անդամ: Հայ ազգային-ազատագրական պայքարին նվիրված բանաստեղծությունները, որոնք, 1899թվականից սկսած, տպագրվում էին ‹‹Դրոշակ›› ամսագրում, Իսահակյանը ստորագրում էր ‹‹Հայ-Գուսան›› կեղծանունով: 1908թ. ‹‹դաշնակցության գործով››, ի թիվս 160 հայ առաջադեմ մտավորականների (նրանց թվում էր նաև Հովհ. Թումանյանը), Իսահակյանը ձերբակալվել է և կես տարի Մետեխի բանտում մնալուց հետո ազատվել խոշոր դրամական գրավականով: 1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր ‹‹Աբու-Լալա Մահարի›› պոեմը, որի գլխավոր հերոսը կրողն է անհատի ողբերգության, համամարդկային ցավի ու տառապանքի: 1911թ., քաղաքական հետապնդումից խուսափելով, Իսահակյանը հեռացել է հայրենիքից, վերադարձի դեպքում կարող էր նորից ձերբակալվել: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել ‹‹Ուստա Կարո››անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Այս վեպը նոր շրջանի հայ արձակի ամենահետաքրքիր ու բարդ երևույթներից է: Ստեղծագործական իր ողջ կյանքի ընթացքում նա աշխատել է այս վեպի վրա, և տարիների ընթացում կատարված գրառումներում խտացված են բանաստեղծի անհանգիստ սրտի տագնապներն ու խոհերը իր ժողովրդի ճակատագրի շուրջ: Թուրքիայի կողմից իրագործված` հայոց Մեծ եղեռնի ողբերգությունը Իսահակյանը պետք է պատկերեր իր‹‹Սպիտակ գրքում››, որի մի զգալի հատվածը տեղ է գտել‹‹Հիշատակարանի›› գրառումներում: Եղեռնի ծանր զգացողությունների արդյունք են նրա ‹‹Ձյունն է եկել, ծածկել հիմա››, ‹‹Հայաստանին››, ‹‹Ահա նորեն եկավ գարուն›› բանաստեղծությունները: Իսահակյանը Հայկական հարցի լուծման ջերմ պաշտպաններից էր: Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, ժամանակի-տարածության, տիեզերքի անհունության, իրենց անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. ‹‹Իմ սիրտն այնտեղ է››, 1906, ‹‹Անհուն վրեժի և ատելության››, 1908, ‹‹Անանդան և մահը››, 1908,‹‹Հավերժական սերը››, 1914, ‹‹Լիլիթ››, 1921, ‹‹Սասմա Մհեր››, 1922,‹‹Սաադիի վերջին գարունը››, 1923, ‹‹Մի մրահոն աղջիկ տեսա››, 1925, ‹‹Ռավեննայում››, 1926, ‹‹Համբերանքի չիբուխը››, 1928… Երկար տարիներ բանաստեղծը դեգերել է օտար երկրներում. ապրել է Գերմանիայում, Թուրքիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, եղել է նաև Հունաստանում: Արտասահմանում եղել է ‹‹Գերմանահայկական ընկերության›› անդամ, ինչպես նաև ՀՕԿ-ի փոխնախագահ: 1936թ. Ավ. Իսահակյանը վերջնականապես վերադարձել է Հայաստան: Վախճանվել է 1957թ. հոկտեմբերի 17-ին, նրա աճյունը հանգչում է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Իսահակյանի տուն-թանգարաններ կան Երևանում և Գյումրիում: Հայաստանի ամենատարբեր վայրերում Իսահակյանի անունով կան դպրոցներ, փողոցներ, գրադրաններ: Հայտնի են Իսահակյանի արձանները Երևանում (քանդակագործ` Սարգիս Բաղդասարյան, ճարտարապետ` Լիպարիտ Սադոյան, 1965), Գյումրիում (ՍՍՀմ պետական մրցանակ, 1977, քանդակագործ` Նիկողայոս Նիկողոսյան, ճարտարապետ` Ջիմ Թորոսյան): Մեծ բանաստեղծի ստեղծագործությունները, մասնավորոպես Աբու-Լալա Մահարի պոեմը, թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Իսահակյանի ստեղծագործությունները իրենց արժանի տեղն են գրավում համաշխարհային գրականության մեջ:

Comments

comments

  • google-share
Previous Story

«Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան

Next Story

Մազլումյանների կառուցած հոթել «Բարոն»-ում է Ագաթա Քրիստին գրել իր սարսափազդու երկերից մեկը

Related Posts

Fb-Button
0

Այսօր Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

Posted On 15 Oct 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Cancel reply

*
*

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
  • Հուշեր Մոնթեի մասին
  • ԱԼԵՆ ԴԵԼՈՆՆ ՈՒ ԴԱՍՏԻՆ ՀՈՖՄԱՆԸ ԿՆԿԱՐԱՀԱՆՎԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻԼՄՈՒՄ
  • ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՊԱՏԳԱՄԻՆ»
  • Паруйр Севак:Звон Геноцида
  • Геноцид армян в культуре

Facebook

Ամենաընթերցվածները

  • Եգիպտոսի հայ թագուհիները - 5,441 views
  • «Ես հայ եմ, մեզ մոտ մայրերը մեռնում են տանը». Անրի Վերնոյ - 5,319 views
  • Աֆրիկացի հայը - 4,008 views
  • Զվարթնոցի կլոր շենքը քանդում են (տեսանյութ) - 3,467 views
  • Հենրիկ Իգիթյանը հայհոյեց Միխայիլ Գորբաչովին (տեսանյութ) - 3,216 views
  • Կայանում հայտնաբերված հյուղակի կենտրոնում եղել է օջախ, որը 48000 տարվա է - 2,815 views

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ

«Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ

Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)

Արխիվ

  • December 2020
  • May 2014
  • April 2014
  • March 2014
  • February 2014
  • January 2014
  • December 2013
  • November 2013
  • October 2013
  • September 2013
  • June 2013
  • May 2013
  • April 2013
  • March 2013
  • February 2013
  • January 2013

Վերջին նյութերը

  • ՄԵՌՆՈՂ-ՀԱՌՆՈՂ ՋԱԼԱԼԸ
  • «Նա եւ Նրա». հարցազրույց աստվածաբան, գրող Դավիթ Սամվելյանի հետ
  • Վալենտին Պոդպոմոգովը կդառնար 90 տարեկան (տեսանյութ)
  • «Իմ արվեստը ժողովրդի համար է, իմ վրձինը իմ սիրտն է». այսօր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան օրն է (տեսանյութ)
  • Այսօր դերասանուհի Արուս Ոսկանյանի ծննդյան օրն է
banner
banner

Բանալի բառեր

communication Eduard Artsrunyan education food football green power health life life style natural network night life power racing run study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Անահիտ Կորյուն Անի մայրաքաղաք Անրի Վերնոյ «Մայրիկ» Ավետիք Իսահակյան Արամ Խաչատրյան Արմեն Մարտիրոսյան Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Եղիշե Չարենց Էդուարդ Արծրունյան Լուսինե Զաքարյան Խաչվերաց Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հենրիկ Հովհաննիսյան Մարտիրոս Սարյան Ուլնոց Պարույր Սևակ Սոս Սարգսյան Սուրբ խաչ Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վոլտեր Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

Մեկնաբանություններ

  • YURA HARUTYUNYAN on (Рус) Ованнес Туманян -Ануш (Пер. В Державин)
  • YURA HARUTYUNYAN on Մի օր ամեն ինչ օդ կցնդի, քանի դեռ մենք շարունակում ենք խաղալ գնդակով, որը գոյություն չունի. Միքելանջելլո Անտոնիոնի
  • Ունց Ունի Յան on Աֆրիկացի հայը
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան on Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ
  • Հայկ on Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան
Рейтинг@Mail.ru
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կայքը պատրաստել է Արտուշ Չիբուխչյանը` 093124577 Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com