Նկարիչը պետք է անի այն, ինչ լուսանկարչությունը չի կարող անել, գտնի դիմագծերի մեջ այն, ինչ բացում է մարդուն (լուսանկարներ)
Դիմանկարը պետք է նման լինի բնորդին: Եթե նկարիչը նման չի անելու՝ ինչո՞ւ է նրան նկարում: Այդ դեպքում թող նկարի իր համար, ինչպես ուզում է, ինչ ուզում է, և անունն էլ թող դնի ինչ քեֆը տա: Այդպես են վարվում նրանք, ովքեր նկարել չգիտեն: Եվ իրենց արդարացնելու համար զանազան սխալ մտքեր են զարգացնում: Բայց նմանությունն էլ իր չափն ունի: Եթե նկարածդ պիտի բնության կրկնօրինակը լինի, ապա ինքը՝ բնությունն արդեն կա: Այս՝ մեկ: Վերջապես լուսանկարչություն կա, այն էլ՝ գունավոր, որ հիմա շատ է զարգացել: Ուրեմն նկարիչը պետք է անի այն, ինչ լուսանկարչությունը չի կարող անել, գտնի դիմագծերի մեջ այն, ինչ բացում է մարդուն: Դրա համար էլ ես, ինչպես և ուրիշները, հաճախ և միշտ՝ ամեն ինչ չենք նկարում: Նկարիչը մարդուն տեսնում է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Վարպետությունն էլ հենց այն է, որ կարողանաս իմանալ, որոշել, թե այդ դեմքն ինչ է արտահայտում և ինչ է թաքցնում: Դժվարը սա է: Իսկ ֆիզիկապես նման նկարելը հեշտ է, նույնիսկ շատ հեշտ: Այնինչ դիմանկարում ամենակարևորն է ներքին նմանությունը։

Արամ Խաչատրյան – 1944 թ.
Սերգեյ Էզեյնշտեյն – 1940 թ.
Ավետիք Իսահակյան – 1940 թ.
Թորոս Թորամանյան – 1934 թ.
Մարտիրոս Սարյան «Արվեստի մասին»