• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Նա թարգմանում է մարդու հոգին». Սոս Սարգսյան

Posted On 19 Հկտ 2013
Comment: 0
Tag: Հ. Մալյան, Ձորի Միրո, Սոս Սարգսյան, Սուրեն Աղաբաբյան

1002906_541894702542829_1272786206_nՀայ թատրոնում Սոս Սարգսյանը եղավ այն «բարձրացող աստղը», որը առաջին իսկ դերերով հասարակությանը ներշնչում է թատերական նոր կուռքի ծննդյան` հայտնության ժամը: Սոս Սարգսյանն անցավ բնական ու ներդաշնակ զարգացման ճանապարհ` առանց հրավառությունների և անվանը կից աղմուկների, առանց թատերական ազդագրերի մեծախոստում հանձնարարականների և թատերագիտության շռայլ գուշակությունների: Նա հենց սկզբից ռեալիստական, բնական, իրականությանը մոտ կանգնած, ներքին ապրումների խաղաոճի կրողներից մեկը եղավ: Երկար տարիներ, ավելի քան տասնամյակ նա հավատարիմ մնաց բեմական խաղի այդ դավանանքի ոչ թե միօրինակ պատկերագրությամբ, այլ դրա տարբեր ու յուրօրինակ արտահայտություններով: Այդ դավանանքի բարձրակետը եղան վերջին դերակատարումները Գ. Սունդուկյանի անվան թատրոնում և «Հայֆիլմ» կինոստուդիայում: Դրանք են` Մացակ Ավագյանը` սունդուկյանցիների «Հացավան» ներկայացման մեջ (ռեժիսոր` Խորեն Աբրահամյան) և Նահապետը` համանուն ժապավենում (ռեժիսոր` Հենրիկ Մալյան): Երկու միանգամայն տարբեր բնավորություն, կերպար, երկու տարբեր վարքագիծ ու հոգեբանություն, երկու տարբեր խառնվածք ու կենսագրություն, որոնք ի դեմս Սոս Սարգսյանի ունեցան իրենց անվրեպ մարմնացնողին: Երկու դերակատարումներն էլ ունեցան հանդիսանքային մեծ հաջողություն. Նահապետը` համամիութենական էկրանի հեռուստատեսային ցուցադրությամբ, Մացակ Ավագյանը` Մոսկվայում և Կիևում սունդուկյանցիների հյուրախաղային շրջագայությունների ժամանակ: Եվ Նահապետը, և Մացակ Ավագյանը սերում են հայ գեղարվեստական արձակից, Հր. Քոչարի և Ն. Զարյանի ստեղծագործություներից, ուրեմն և նրանց կերպարները հասարակության աչքում ունեն գրական տպավորություն թողնելու համար, պետք է զորություն ունենա գտնելու գրական կերպարներին համարժեք հանդիսանքային տարբերակները: Մանավանդ որ այդ կերպարները արդի հայ արձակի մեջ ունեն որոշակի գեղարվեստական կշիռ: Սոս Սարգսյանը երկու կատարումով էլ լուծել է իր առջև ծառացած սկզբունքային խնդիրը: Ինչպես վեպում, «Հացավանի» յուրօրինակ բեմավորման մեջ ևս Մացակ Ավագյանը երևում է իբրև ուժեղ անհատականություն, որը նրանցից, ովքեր ամբողջ էությամբ դեմ էին գյուղական տնտեսությունների համայնացմանը և այլևայլ միջոցներով, այս անգամ ոչ թե կրակոցներով, այլ գերազանցապես  «որոգայթներ» հյուսելու վարքով, գործի են դնում դիմադրության ուժը: Սոս Սարգսյանի Մացակ Ավագյանը, ինչպես վիպական կտավում է, կամային, ուժեղ խառնվածք է, գյուղի հեղինակություն, նաև հրաշալի տնտեսվար է` այդ հասկացության ավանդական բովանդակությմբ: Նաև գյուղական անցուդարձին քաջածանոթ, մարդկային թուլությունների վրա հմտորեն «խաղալու» ընդունակության տեր, խորամիտ անձնավորություն է: Ի տարբերություն համայնքային կենցաղի թշնամիների արտաքին-պլակատային-սխեմատիկ կաղապարների, Մացակ Ավագյանին Սոս Սարգսյանը ներկայացնում է ներքին, հոգեբանական շարժումներով, այնքան բնական ու այնքան կենդանի, որ թվում է, թե նրա նախատիպարը, ճեղքելով ժամանակն ու տարածությունը, 30-ական թվականների գյուղական միջավայրից եկել-հասել է մեր օրերը` 20-րդ դարավերջը: Սոս Սարգսյանի մարմնավորած Մացակ Ավագյանը բավարարում է «մոնումենտալ կերպար» հասկացության բոլոր տվյալները. այդ կերպարը գյուղական իրականության` հոգեբանության և վարքագծի, զանգվածային մի բեկորեն է, այդ իրականության խտացումը, ուր ամեն ինչ` սկսած խոսվածքի կոլորիտային հնչերանգից մինչև պահվածքը, կեցվածքը, շարժվածքը դերասանը ներկայացնում է մանրամասների և կերպարի ամբողջական էության հրաշալի ձուլվածքով: «Հացավանի» բեմավորման մեջ Մացակ Ավագյանը համեմատաբար քիչ խոսք ունի, բայց նրա խոսքի բնագիրը հարստացված է ենթաբնագրային այնպիսի բառ ու բանով, ուր քիչ, համառոտ խոսքը թողնում է ընդարձակի տպավորություն: Նահապետն արդեն ոչ միայն լռակյաց, սակավախոս է, այլև «Նահապետ» կինոժապավենում գործողությունների ծավալման ամբողջ ընթացքում արտասանում է ընդամենը մի քանի բառ-ռեպլիկ: Այդուամենայնիվ, Սոս Սարգսյանի Նահապետը թողնում է անջնջելի տպավորություն: շարունակելի Սուրեն Աղաբաբյան «Դասականներ և ժամանակակիցներ»

About the Author
  • google-share
Previous Story

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Next Story

«Լուսանկարը չի պահպանվել, բայց մնացել է հուշը այդ ջերմ հանդիպման». Վահրամ Փափազյան

Related Posts

0

«Քռի ջուր խմածներից» մեկը` Գաբրիել Սունդուկյանը

Posted On 09 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Մեծ նկարչին պաշտում էր «հեռվից»

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

Ապրեց անվերջ կորուստներով, ինչպես ճակատագրական բոլոր քառասունյոթ տարեկանները` Սևակը, Մինասը …

Posted On 03 Նյմ 2013
, By Christina Abrahamyan
0

«Դժվարն իրենից հասուն լինելն է …». Պարույր Սևակն ապրեց այդ դարձվածքի կանոնով

Posted On 02 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com