• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ
ՆԱԻՐԱ ՍԻՄՈՆՅԱՆ. «Մեր զավակները բերելու են ա՛յն ապագան, որի համար սերունդներ են սրբանում…»
Հասմիկ Սարգսյան. ԳԻՇԵՐՎԱՆ ՀԱՋՈՐԴ ԾԱԳՈՒՄՆ ԵՂԱՎ․․․
ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Հայաստանն այսօր … զինվորն է

«Հեռվում, մշուշների հետ արթնանում են բառերը». Արմեն Մարտիրոսյան

Posted On 16 Հկտ 2013
Comment: 0
Tag: Արմեն Մարտիրոսյան, բանաստեղծ

0

Արմեն Մարտիրոսյան (1943 – 2009թթ.). բանաստեղծ, արձակագիր: 70-ականների գրական սերնդի լավագույն ներկայացուցիչներից մեկը: Ծնվել է 1943 թ. Վանաձոր

ում: Ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Ռադիոհեռուստատեսության պետական կոմիտեում որպես խմբագիր: Այնուհետև աշխատել է «Հորիզոն», «Հայ զինվոր» թերթերում, «Նոր Դար» ամսագրում:

Նա իր շուրջ մեկ տասնյակ գրքերով, մասնավորապես «Բանաստեղծություններ», «Թռչուններ», «Շարակնոց», «Սիրո Շղթա», «Ներաշխարհի լռություն» բանաստեղծական ժողովածուներով եւ «Մազե կամուրջ» եռահատոր վիպերգությամբ արդեն ճշտել էր իր տեղն ու դերը հայ գրականության մեջ: Արմեն Մարտիրոսյանի բանաստեղծություններից շատերը թարգմանաբար լույս են տեսել տարբեր լեզուներով՝ ընդլայնելով տաղանդավոր բանաստեղծի ճանաչման սահմանները:

1986 թ.ին «Մազե կամուրջ» գրքի համար ստացել է Դ. Դեմիճյանի անվան ՀԳՄ մրցանակը: 1978 թ.-ին «Թռչուներ» ժողովածուի համար ստացել է ՀԼԿՄ կենտրոնական կոմիտեի մրցանակը:

Հեռվում,

մշուշների հետ արթնանում են բառերը

և արթնանալով ցողվում են

մարդկանց տառապանքի վայրկյանները:

Եվ արթնանում են տղամարդիկ, կանայք,

և երեխաները արթնանում են:

«Երբ որ ես մեծանամ, — ասում է երեխան, —

Կհասկանամ բոլոր իմաստները բառի,

և ինձ հետ կմեծանան խաղալիքներս»:

Ասում է երեխան

և վերցնում է իր խաղալիք ձին

և հեծնելով`

երեխան պտտվում է

չհասկացված բառի շուրջբոլորը:

«Ես մեծ եմ արդեն, — ասում է տղամարդը, —

և ճակատիս

բառերը գործել են տառապանքի գորգեր,

բայց, բան է, եթե նորից ծնվեի,

ինձ համար այլ իմաստ կունենար աշխարհը»:

Ասում է տղամարդը

և վերցնում է իր իսկական ձին,

և հեծնելով`

տղամարդը պտտվում է

չհասկացված բառի շուրջբոլորը:

«Ես մեծ եմ արդեն, — ասում է կինը, —

և աշուն է շուրջս սառը, մելանխոլիկ,

և բառերի աշուն,

իսկ ես չունեմ իմ տաք հագուստները»:

Եվ կինը վերցնում է

իր չունեցած հագուստները,

և հագնելով` կինը պտտվում է

չհասկացված բառի շուրջբոլորը:

Իսկ հեռվում

Մշուշների

Հետ արթնանալով պտտվում են

Տղամարդկանց, կանանց

և երեխանրի շուրջբոլորը:

***

Աչքերի մեջ յոթ երանգ կա

և յոթ կարոտ,

և աչքերից թափվող թախիծ,

և կոպերին մանվող թախիծ,

և կոպերին իջնող յոթգույն մի ծիածան:

Երամ-երամ դեղձանիկներ եկան-անցան,

ծիածան տակով անցան,

աղջկացան:

Երամ-երամ երազնքներ եկան-անցան,

ծիածանի տակով անցան,

տղա դարձան:

Բույն են հյուսել աչքերի մեջ

Դեղձանիկներ, երազանքներ

և թախիծներ հազար տեսակ,

որ մաղվում են կոպերի տակ,

որ հեղվում են կոպերի տակ

և հյուսվում են փափուկ գորգեր.

դեղձանիկներ, երազանքներ

և թախիծներ հազար տեսակ

գորգ են գործում կապերի տակ,

որի վրա ննջելն անգամ

արքայական փայլ է և թագ,

և հառաչանք, և հառաչանք,

և հառաչանք ամենաթանկ:

About the Author
  • google-share
Next Story

«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին

Related Posts

0

«Տեսածն ու զգացածը տեղավորեց աչքերում, մի մասն էլ պահեց երակներում». Արմեն Մարտիրոսյան

Posted On 29 Նյմ 2013
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
  • Հասմիկ Սարգսյան. ԽՈՇ – ԲԻԼԱԶԻԳ՝ ԿԱՐՆՈ ՊԱՐ
  • Սպարտակ Ղարաբաղցյան. ՄԵՐ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՇԵՂԲԸ
  • «Եթե գան ու ձեզ ասեն, որ զոհվել եմ ես՝ չհավատաք…»
  • Վրեժ Սարուխանյան. ԱՆՉԱՓԵԼԻ ՀԱՅՐԵՆԻՔ
  • ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»

Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով

Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՄՈՎՍԵՍ ՆԱՋԱՐՅԱՆ. «Հունական քաղաքակրթությունը հայկականի մի օղակն է, արևմտյան թևը»
  • Հայ-ղրղզական պատմամշակութային կապերի սերտացման ճանապարհով
  • Հասմիկ Սարգսյան. ԸՆԾԱՅԱԲԵՐՈՒՄ
  • ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ. ԵԶԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food football green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com