• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Պարը համապատասխան է մարդկային խոսելակերպին. ամեն ազգ ունի իր խոսքը և իր պարաոճը

Posted On 17 Հկտ 2013
Comment: 0
Tag: история русского балета, Բալետմեյստեր ռեժիսոր, Ռուսական բալետի ակունքները, Սահակյան Մերուժան

 DETAIL_PICTURE__39336688

Սահակյան Մերուժան Խորենի – Բալետմեյստեր ռեժիսոր, պրոֆեսոր: Ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի պետական ինստիտուտի ասպիրանտուրան: 1968 թ. դասավանդում է ԵԹԿՊԻ-ում:

            Հեղինակ է «Բեմական սուսերամարտ» դասագրքի, արվեստի դպրոցների պարային բաժնի «դասական պար» ուսումնական ծրագրի, մի շարք մասնագիտական հոդվածների:

            Բազմաթիվ ներկայացումների բալետմեյստերական և ռեժիսորական աշխատանքների հեղինակ է:

            Ստորև ձեզ ենք ներկայացնում Մերուժան Սահակյանի «Ռուսական բալետի ակունքները» գիտական հոդվածից մի հատված:

 

            Պարարվեստը ունի վաղեմի պատմություն: Մարդը միշտ ունեցել է կենսական պահանջներ` ռիթմի փոփոխության, ներքին և արտաքին հույզերի, աշխատանքի, ռազմական, որսի  ցուցադրման  վիճակների, որոնք  անհրաժեշտ են մարդուն  կյանքում: Նման  մոտեցումը պարին` շարժմանը, օրինաչափ է համայն մարդկության համար, միայն տարբեր` ըստ ազգային առանձնահատկությունների: Այս առումով պարը համապատասխան է մարդկային խոսելակերպին. ամեն ազգ ունի իր խոսքը և իր պարաոճը. եվրոպացին իր կերպ է պարում, ռուսը, հնդիկը, աֆրիկացին` իրենց կերպ: Դժվար է պարզել, թե որ երկրամասում, երբ է ձևավորվել մարդկային շարժումը-պլաստիկան` որպես պարաձև: Շատ ազգերի մեջ անգամ վերացել է սկզբնական «պարը», կամ վերափոխվել դարերի ընթացքում: 500-ական թվականներից Ռուսաստան տեղափոխված ազգերն իրենց հետ բերել են ազգագրական պարեր, սակայն դարերի ընթացքում ձևափոխվել են: Ռուսական պարերը, ինչպես և մյուս ազգերի պարերը, կատարվել են ծիսակատարությունների ժամանակ, որտեղ բոլոր գործողությունները տեղի են ունեցել երգի-խաղի, պարերի միջամտությամբ: Ժողովուրդը մեծ հավատ է ունեցել` Աստծուց խնդրելով լավ բերք ստանալ: «А мы просо сеяли, сеяли», «Яр хмель» երգերը բերքահավաքի համար էին երգում-պարում: «Ленок» երգ-պարը այն մասին է, թե ինչպես են ցանում, մշակում, հնձում վուշը, վերջում ստանում թել և գործվածք: Ժողովրդական ծեսերի վրա  մեծ ազդեցություն  ունի բնակավայրը, օրինակ` Սիբիրում  բնակվող ազգերի մեջ առաջնային են որսի ծիսակատարությունները, ծովափղերի, արջերի և այլ կենդանիների և թռչունների տեսքով-ձևով կատարվող երգն ու պարը: Այս բոլոր ծիսակատարություններից զատ` զերծ չէին մնացել և պաշտամունքի հետ կապված ծեսերից, նկատի ունենք առաջին հերթին արևի պաշտամունքի արարողությունը, որն անցկացվել է շատ ճոխ, մի քանի օրերի ընթացքում: Ռուսական ժողովրդական ազգային երգի — պարի մշակույթը մնացել է առ այսօր: Պատմական պարերի շարքին է պատկանում խոռովոդը (хоровод), որը գոյություն ունի այսօր, համարվում է արևի պար-երգ, որտեղ գովերգվում է արևը: Պարը  զանգվածային է եղել, որին մասնակցել են բոլորը` առանց սեռի և տարիքի: Պարը սկսվել է առավոտից և շարունակվել ամբողջ գիշեր: Մեծ նշանակություն են ունեցել ռազմական պարերը` կոփված ազգ ունենալու համար: Ցավոք, ռուսական տարբերակները չեն պահպանվել: Ռազմական պարերից ուկրաինացիներն ունեն «Գոպակ», վրացիները` «Խոռումի», հայերը` «Քոչարի», «Յարխուշտա» և այլն:

                                                           «Հանդես»     (Գիտամեթոդական հոդվածների ժողովածու)

About the Author
  • google-share
Next Story

Քոչարի պարի ծիսական հենքը

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com