• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին
Թատրոնը նրա համար հոգևոր տաճար էր,որին վերաբերվում էր հավատացյալի երկյուղածությամբ,ներկայացում արարելը՝ ծիսակատարություն
ԵԹԵ ՍԵՐԸ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՆԱՐ, ԿԿՈՉՎԵՐ ԱՐԵՆ
Անկախությունը Հայաստա՛նն է՝ Արցախ աշխարհով

Հրաչուհի Փալանդուզյան. Հայեցի հայերեն

Posted On 06 Նյմ 2014
Comment: 0
Tag: Լեզվաոճական ուղեցույց, Հրաչուհի Փալանդուզյան

2009 թ. սկսեցի գրել «Լրագրության աստիճանները» գիրքը, որում մտադիր էի ներառել 4 հատված` խոհագրություն լրագրության մասին, լեզվաոճական շտկումներ, գործածական բառացանկ և հոդվածներիս ու հարցազրույցներիս ընտրանին: 2011թ. քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը 2-րդ և 3-րդ հատվածները տեղադրեց Lezu. am կայքում: Ինձ համար էլ անսպասելի` ամեն օր կայքից օգտվում էին հարյուրավոր մարդիկ:

Դա մեծ պատասխանատվություն էր, ուստի ես սկսածս գործը ոգևորությամբ շարունակեցի և 2013թ. Լեզվի պետական տեսչության և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ղեկավարներին ներկայացրի «Հայեցի հայերեն» և, «Գործածական բառացանկ» աշխատանքներս` արդեն որպես առանձին, լրացված գրքեր: Երկուսն էլ հավանության արժանացան, սակայն տպագրվել վիճակվեց միայն Բառացանկին («Հայեցի հայերենը»

հատվածաբար հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):

Հաշվի առնելով Դիմագրքի անսահմանափակ հնարավորությունները և մտերիմներիս խնդրանքը` որոշեցի չսպասել գրքի տպագրությանը և լեզվաոճական շտկումների բարեփոխված ուղեցույցը հրամցնել մեր լեզվի ճակատագրով մտահոգ հանրությանը:
Հայերիս հարատևման գլխավոր կռվանը` հայոց լեզուն, իրոք վտանգված է, և ես այս քայլով կոչ եմ անում ձերբազատվել նեղ ու ճղճիմ հաշիվներից և մոր սրտացավությամբ հայերենը … վերակենդանացնել: Ախտորոշումս սխալ չէ` մեր ոսկեղենիկը մերձիմահ է: Նրան կարող ենք փրկել միայն մեր մեծ սիրով:

ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՑՈՒՑՈՒՄ. Սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերի առաջին տողում, ճիշտը նշված է երկրորդ տողում: Շարադրանքը պարունակում է անհրաժեշտ կամ հավելյալ մեկնաբանությունը:

Ա
Է

Գրական հայերենում և մեր մի շարք բարբառներում օժանդակ բայը է-ն է, շատ բարբառներում՝ ա-ն, իսկ օրինակ Խոյի բարբառում՝ ի-ն: Այսինքն ա-ն որպես օժանդակ բայ կիրառելը դեմ է գրական լեզվի կանոններին: Բայց խեղճ հայերեն, «էություն», «էակ», «Աստված» նշանակող է-իդ փոխարինելու է եկել ինքնակոչ ա-ն: Գրողները ա-ով են գրում, լրագրողները ա-ով են հարցազրույցներ վարում, ամբիոնները ճռնչում են ա-ի ծանրությունից: Սա իսկական աղետ է, մոլորություն, զանգվածային մտախանգարում: Գուցե որպես մարտակոչ հնչի, սակայն կարծում եմ` այս հարցում արդեն պետական միջամտության կարիքն է զգացվում:

Ազգովի
Ազգովին

Նշանակում է` ամբողջ ազգով հանդերձ և պետք է գրվի «ազգովին»: Նույն սկզբունքով՝ «ովին» վերջածանցով են կազմված նաև «հիմնովին, բոլորովին, լիովին, կամովին» և այլ բառեր:

Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ

About the Author
  • google-share
Previous Story

…Армения получила систему письменности, не только отличную от иранской, но и значительно более доступную для народа, чем иранская; последняя вследствие своей сложности была вполне понятна лишь профессиональным писцам. Этим отчасти и объясняется богатство армянской литературы по сравнению со среднеперсидской. На основе армянской письменности складывается классический язык армянской литературы — «грабар»…

Next Story

Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 2.

Related Posts

0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Posted On 20 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Posted On 18 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Posted On 17 Նյմ 2022
, By Christina Abrahamyan
0

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)

Posted On 16 Նյմ 2022
, By Christina Abrahamyan

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
  • Զուխրա Երվանդյան. Չէ՛, էս սերնդի հասցեին թթու խոսք չասեք
  • ԼՈՒ՛ՅՍՆ Է ԱՌԱՎԵԼ
  • Հայաստան անվան մասին
  • Մենուա Հովհաննիսյանին և բոլոր սրբազան Ռազմիկներին

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)

Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 5)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 3)
  • «ՀԱՅԵՐԸ ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ. ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ» ԿԱՄ՝ ՀԱՅ ՀՈԳՈՒ ՑՈԼԱՆՔԸ
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 2)
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կարինե Ավագյան Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ Օհան Դուրյան հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Ashot Manukyan՝ Քաղաքագիտության էթնիկական երանգները գրառման
  • Ashot Manukyan՝ Աշոտ Մանուկյան գրառման
  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com