• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին

Posted On 23 Դկտ 2013
Comment: 0
Tag: Էքզյուպերիի նամակը Նատալի Պալեին

486679_1444550642440230_2082325477_nԵս հավատում եմ Գաբրիել հրեշտակապետին: Բայց, ինչպես երևում է, նա հայտնվում է այլ կերպարանքով:

Ես հաստատ գիտեմ. ինձ հենց նոր առան թևերի մեջ: Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ ես փակեցի աչքերս: Հանգստություն զգացի սրտումս: Ինձ պետք չէ այլևս ճանապարհ փնտրել:

Ես միշտ աչքերս փակում եմ, երբ երջանիկ եմ լինում: Այդպես փակվում են դռները շտեմարանի: Լեփ-լեցուն շտեմարանի: Դու իմ հացն ես օրհնած :

Այո՜, ես քեզ ցավ եմ պատճառում: Այո՜, դու ինձ ցավ ես պատճառում: Այո՜, մենք տառապում ենք: Այդպիսին է մարդկային ճակատագիրը:

Հանդիպել գարնան՝  նշանակում է ընդունել ձմեռը: Ուրիշին բացել՝  նշանակում է հետո տառապել միայնության մեջ: (Ինչքա՜ն անհեթեթ են հեռախոսային զանգերը, հեռագրերը, վերադարձող ինքնաթիռները. մարդիկ մոռացել են ապրել ներկան):

Չվախենալով հավաքել իմ անդարմանելի վիշտը՝  ես անձնատուր եմ լինում  անհոգությանը:

Երանելի գալիք ձմեռ: Ես չեմ խնդրում ինձ ազատել տառապանքից: Ես խնդրում եմ ինձ ազատել երազից, որն ինձ պարտադրել է սերը: Այլևս չեմ ուզում ողորկ օրեր, տարվա չընկալված եղանակներ, չեմ ուզում երկրագունդի անիմաստ պտույտ,  որը ոչինչ չի տալիս ու չի վերցնում:

Այնպես արա, որ ես սիրեմ: Ինձ լույսի նման անհրաժեշտ դարձրու:

Ես գիտե՜մ, թե որքան շատ արգելքներ կան, գիտե՜մ, թե որքան հաճախ եմ ես ընկնում չգոյության մեջ, թախծում եմ: Գիտեմ՝ ինչքան պարտավորություններ, թերություններ, հակասություններ ունեմ ես. ամենաիսկական անկատարություն: Բայց դա ընդամենը տեսանելին է:

Ոչինչ, որ հիմա ամենուր անկարգություն է: Դարձի՜ր լույս:

Իմ սիրելի.. վաղուց չէի ասել այդ բառը: Այն ինձ համար քաղցր է, ինչպես ամանորյա նվեր: Գիտե ՞ ս, երեկ երեկոյան ես ինձ զգացի արվարձանի այն մրոտված սևագործ բանվորի պես, ով հանկարծ իր առջև տեսնում է մարգագետին փռված և սպիտակ խճաքարերով մի առվակ:

Ես անմիջապես փակեցի աչքերս՝  պահելու համար այդ զարմանահրաշ տեսիլքը:

Թարմություն բերող ճերմակախիճ իմ առվակ, ջուր երգող , իմ սիրելի…

Անտուան

1942 թ.

Լուսանկարում՝ Նատալի Պալե [1]

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի


[1]

Նատալի Պալեի երկրպագուների թվին էին պատկանում պայծառ ու վառ անհատականություններ՝ Սալվադոր Դալլին, Ժան Կոկտոն, Մարիա Ռեմարկը, Անտուան Էքզյուպերին:

Նատալի Պալեն (Ալեքսանդր Երրորդ թագավորի փոքր եղբոր՝ Պավել Ալեքսանդրովիչի դուստրը) մոդել էր: Նրա բնատուր գեղեցկությունն ու ազնվական դաստիարակությունը, կանացի հմայքն ու իրեն ներկայացնելու շնորհքը ֆրանսիական նորաձևության սրահներին բերում էին մեծ եկամուտներ:

Շուտով նրան նկատում է նաև Մեծն մադմուազելը՝ Կոկո Շանելը, ով Նատալիին հրավիրեց հանրահայտ Լյուսեն Լելոնգի նորաձևության սրահ:

Լյուսեն Լելոնգը հմայված էր Նատալիի գեղեցկությամբ: Նատալիի համար էին նախատեսված այդ նորաձևության սրահի բոլոր լավագույն նմուշները, նրա լուսանկարները չէին իջնում հայտնի ամսագրերի շապիկներից: Գեղեցկուհի իշխանուհուն էին նվիրված Լելոնգի ֆիրմայի այնպիսի օծանելիքներ, ինչպիսիք էին՝ «Elle…Elle», «Mon Image», «Indiskret»:

Նրան  հրավիրում են Հոլիվուդ՝  ֆիլմերում նկարահանվելու:

1942 թ.ին Նատալին հանդիպում է Անտուան դը Սենտ-Էքզյուպերիին: Դժվար է ասել՝ այդ կապը ինչ արժեք ուներ Նատալիի համար, բայց Անտուանի համար Նատալին կարևոր նշանակություն է ունեցել: Նրանց սերը երկար կյանք չի ունեցել, սակայն մինչև իր կյանքի վերջ՝ 1944թ., Էքզյուպերին նամակագրական կապ է ունեցել Նատալի Պալեի հետ:

Նատալի Պալեն մահացել է 1981 թ-ին: Կյանքի վերջին 20 տարին ապրել է միայնակ՝ ոչ մեկի հետ շփում չունենալով:  Երբեմնի գեղեցկուհի ու հաջողակ այդ կինը գրեթե կույր էր, չարաշահում էր խմիչքն ու քնաբերը: Ինքնասպան է եղել՝ ընդունելով մեծ չափաբաժնով քնաբեր:

movsisyannune.com

About the Author
  • google-share
Previous Story

Ամանորի եւ Սուրբ Ծնունդի տոնավաճառ

Next Story

«Ես քեզ նվիրում եմ աստղային անձրև». Լեոնիդ Ենգիբարյան

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com