• Home
  • Թարգմանություն
  • Ուսանողական անկյուն
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
facebook
  • Գլխավոր
    • Իրադարձություն
    • Հարցազրույցներ
    • Մշակութային անցուդարձ
    • Տեղեկատվություն
    • Հասարակություն
  • Մշակույթ
    • Արձակ
    • Կինո
    • Թատրոն
    • Մանրանկարչություն
    • Պար
    • Լուսանկարչություն
    • Պոեզիա
    • Հայկական գորգագործություն
    • Խեցեգործություն
    • էպոս
    • Կրոն
    • Տարազներ
    • Տոն
    • Քանդակագործություն
  • Գիտական հոդվածներ
    • Աստվածաբանություն
    • Բանասիրություն
    • Գրականագիտություն
    • Երաժշտագիտություն
    • Լեզվաբանույթյուն
    • Ծիսագիտություն
    • Հոգեբանություն
    • Մանկավարժություն
    • Պատմաբանություն
    • Փիլիսոփայություն
  • Հետադարձ հայացք
    • Կենսագրականներ
    • Հուշեր
    • Նամականի
    • Մեր մեծերը
  • Հուշակոթողներ
    • Թանգարաններ
    • Տաճարներ
    • Տուն-թանգարաններ
    • Քարանձավներ
  • Օնլայն վաճառք
  • Տեսադարան
BREAKING NEWS
Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 10)
…ԻՍԿ ԱՆՁՐԵՎԸ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԷՐ ԾԵԾՈՒՄ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Ռուզան Հովասափյան. ԿԱՐՈՏՍ ԹՈՂ ՀԱԳԻԴ ՄՆԱ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆ. ՀՈՒՇԻ ՍԱՐՍՈՒՌՆԵՐ
Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 7)

Գերեվարված Շուշիում վանդալիզմը շարունակվում է

Posted On 11 Հնս 2022
Comment: 0
Tag: Կիմ Բակշիի աճյունասափորը
Թշնամին պղծել է և Կիմ Բակշիի աճյունասափորը
 
Հայոց բերդաքաղաքը թշնամու կողմից գերեվարվելուց հետո տասնյակ պատմամշակութային հուշարձաններ ու կոթողներ, գիտական արժեք 
 
ներկայացնող թանգարաններ ու ցուցասրահներ, հնագիտական նյութեր մնացին հակառակորդի վերահսկողության տակ: Ակնհայտ է, թե օկուպացված տարածքներում վանդալիզմի ինչպիսի ծայրահեղ դրսևորումներ են տեղի ունենում, բարբարոսաբար ավերվում և ոչնչացվում, երբեմն էլ՝ սեփակաշնորհվում հայկական հուշարձանները, թանգարանային բացառիկ ցուցանմուշները: Վերջերս ցավով տեղեկացանք, որ ի թիվս մի շարք պատմամշակութային արժեքների, ադրբեջանցիները պղծել են նաև Շուշիի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակը, որտեղ հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշիի աճյունասափորն է…
 
Ակամա հիշեցի 2017-ի աշնանը բերդաքաղաքում տեղի ունեցած հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին գրողներ, արվեստագետներ, գիտնականներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: Միջոցառումը վերածվել էր յուրահատուկ հուշ-հանդեսի, որի ժամանակ հնչեցին ելույթներ անվանի հայագետի, նրա թողած գիտական հարուստ ժառանգության մասին: Ներկաները վստահ էին, որ հիշարժան վայրը ուխտատեղի կդառնա նրան ճանաչողների համար, բայց, ավաղ…
 
Ճանաչված հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը, որ միտված է եղել Հայաստանի և Արցախի պատմամշակութային հուշ-արձանների, պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող նյութերի, ավանդույթ-ների և սովորությունների ուսումնասիրմանը, ժողովուրդների բարեկամության վառ օրի-նակ է: Պատահական չէ, որ դեռ կենդանության տարիներին հայկական երկու հանրապե-տությունների իշխանությունների կողմից բարձր է գնահատվել նրա վաստակը` արժա-նացնելով պետական պարգևների և մրցանակների: Հայ ժողովրդի անդավաճան բարե-կամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում և Արցախում նաև այսօր` ամենատար-բեր առիթներով արժևորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը:
 
Կյանքի վերջին տարիներին նա ընկերներին ու մտերիմներին խնդրել էր, իրեն հոգեհա-րազատ համարելով հայկական բիբլիական հողը, նրա ժողովրդին, որին անմնացորդ նվիրվել էր ու ծառայել, աճյունափոշու մի մասն ամփոփել Գեղարդում և Շուշիում: Եվ ահա Ռուսաստանի հայերի միության ջանքերով իրագործվեց գրողի ցանկությունը` բերդաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում հուղարկավորվեց հայ ժողովրդի մեծ բարեկամի աճյունափոշին: Ուշագրավ է, որ ի թիվս հավատարիմ ընկերների, Կիմ Բակշին կտակի մեջ հիշատակել էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի և Սուրեն Սարգսյանի անունները, որոնց հետ շատ էր կապված:
Ակադեմիկոս Գ. Գաբրիելյանցը դրվագներ է հիշում իրենց մտերմությունից: Կիմ Բակշին հաճախ էր լինում Շուշիի իր տանը, որտեղ քննարկվում էին հայկական մշակույթին և ար-վեստին, գրականությանն առնչվող հարցեր: «Այդ պատշգամբից շատ գեղեցիկ ու անկրկնելի մի տեսարան, համայնապատկեր էր բացվում, որտեղ կիրճեր են, քարափներ ու լեռ-ներ, խորախորհուրդ ձորեր և խիտ անտառաշերտեր: Նա նայում էր ու հիանում, շարու-նակ հարցեր ուղղում Արցախի պատմության, նրա գեղատեսիլ բնաշխարհի ու մարդկային ճակատագրերի մասին, և ես փորձում էի բավարարել նրա հետաքրքրությունները»,- ասում է ակադեմիկոսը:
 
Չնայած հիշատակի միջոցառումը տխուր երանգներ էր պարունակում, սակայն այն խիստ խորհրդանշական էր երկու ժողովուրդների համար, ովքեր հրաշալի մարդու մահից հետո էլ շարունակում են բարեկամությունը:
 
Կիմ Բակշիի երկարամյա ընկեր Սուրեն Սարգսյանը, ընդգծելով նրա ավանդը հայկական մշակույթն օտարալեզու ժողովուրդներին ներկայացնելու գործում, «ակադեմիական աշ-խատություն» է որակում «Մատենադարան» ֆիլմաշարը: «Մենք պարտավոր ենք սիրել և պաշտել հայրենիքը, Հայաստան աշխարհը,- ասում է նա:- Բայց երբ Հայաստանը սիրում է օտարերկրացին, իմ համոզմամբ, դա ավելի գնահատելի է, և նման երևույթը չպետք է ան-տեսվի»:
 
Դավիթ Միքայելյան
 
hhpress.am 
About the Author
  • google-share
Previous Story

ՀԱՅՔԻ ԽՈՍՈՒՆ ՔԱՐԵՐԸ

Next Story

«Այն, ինչ պիտի ասեմ, կոչված եմ ասելու՝ ես դա չեմ ասել»

Leave a Reply Չեղարկել պատասխանը

*
*

Վերջին նյութերը

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
  • Կիլիկյան Հայաստանի նշանավոր Հռոմկլա բերդաքաղաքը
  • Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
  • ՍԻՐՈՒՆՅԱՆ ՄԵԾԱՐԵՆՑ
  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԱՅՐԵՆԻՆ
  • ԿԳՄՍՆ-ը պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը

Facebook

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ. չպղծված ֆիլմ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ

ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ

ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»

Header

[:Ar] Վերջին նյութերը [:ru]Свежие записи[:en]Last Posts

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՒՈՐԸ
  • ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
  • ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. «Հայաստանը աղմկոտ ունայնության մեջ է, ժողովուրդը՝ կործանարար թմբիրի»
  • ԽՈՆԱՐՀՈՒՄՍ, ՀԵՐՈՍԱՄԱՅՐ
  • ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Հայտնվել ենք բազում մարտահրավերների թիրախում, որը դատապարտված ենք հաղթահարել»
banner
banner

[:Ar] Բանալի բառեր [:ru]Метки[:en]TAGS

communication education food green power health life life style natural network night life power study technology Ерванд Кочар Ալեքսանդր Շիրվանզադե «Հուշեր» Ակսել Բակունց Անահիտ Վարդանանց Անրի Վերնոյ «Մայրիկ» Արմեն Մարտիրոսյան «Մազե կամուրջ» Գայանե Փայտյան Գրիգոր Նազարյան Դավիթ Մուրադյան Դավիթ Վանյան Եղիշե Չարենց Զուխրա Երվանդյան Էդուարդ Արծրունյան Լեզվաոճական ուղեցույց Լուսինե Զաքարյան Կոմիտաս Հայկ Խաչատրյան «Սոսյաց անտառ» Հասմիկ Պողոսյան Հասմիկ Սարգսյան Հենրիկ Հովհաննիսյան Հրաչուհի Փալանդուզյան Մարտիրոս Սարյան Պարույր Սևակ Սամվել Խալաթյան Սոս Սարգսյան Սուրեն Աղաբաբյան Վահրամ Փափազյան Վայոց ձոր Վարուժան Խաստուր Վրեժ Սարուխանյան Րաֆֆի «Հրապարակախոսություններ հոդվածներ»

[:Ar] Մեկնաբանություններ [:ru]Коментарии[:en]Comments

  • Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ:Հեղինակ՝ Աղասի Այվազյան: | Մարգարիտ Սարգսյան՝ Մայակովսկի, Ջեկ Լոնդոն, Հեմինգուեյ. ամաչկոտ տղամարդիկ գրառման
  • Հայկ՝ Մենք կարոտ էինք սիրտը թունդ հանող, մշակութային կյանքի ծարավը հագեցնող նորարարության. Օհան Դուրյան գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Հեռուստատեսությունը կուլ է գնում ինտերնետին, վերարտադրում այն, ինչ ինտերնետում է՝ The third reality and the destiny of CinemaТретья реальность и судьба киноԵրրորդ իրականություն և կինոյի ճակատագիրը գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ՝ Հանճարի և անճարի գուգահեռականներում գրառման
  • ՄԱԳԱՂԱԹ.AM » «Նա ոչինչ չասաց սարդերի մասին, որ բույն էին դրել հենց իր` հոգևոր հոր գրպաններում ու երակներում». Արմեն Մարտիրոսյան՝ «Սարդոստայնը տների պատերի միջով, եկեղեցիների խորաններով բարձրացավ զանգակատների գմբեթները». Արմեն Մարտիրոսյան գրառման
© 2013 Magaghat.am Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը magaghat.am-ին պարտադիր է:Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է magaghat.am ադմինիստրատորի թույլտվությունը։ Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։ Կապ` Արման Հովհաննիսյան 055065023 magaghat.am@gmail.com